Դեմագոգոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դեմագոգոս (հուն․՝ δημαγωγός), Հին Հունաստանում, մասնավորաբար դասական ժամանակների Աթենքում, դեմոկրատ քաղաքական գործիչների (Թեմիստոկլես, Պերիկլես ) անվանումը։ Դեմոկրատիայի քաղաքական հակառակորդները հետագայում դեմագոգոսին վերագրեցին բացասական իմաստ՝ այդպես անվանելով փառասեր քաղաքային այն գործիչներին, որոնք ձգտում էին հանրաճանաչ դառնալ կեղծ, շողոքորթ և ստահոդ այլ միջոցներով։ Վերջին նշանակությամբ դեմագոգոսը գործածվում է ժամանակակից քաղաքական բառարանում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 339 CC-BY-SA-icon-80x15.png