Jump to content

Դելյանովներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դելյանովներ
Տեսակազնվական տոհմ
Երկիր Մոլդովա
ՏիտղոսներԿոմս

Դելյանովներ (ռուս.՝ Деляновы), հայկական ծագումով ռուսական ազնվական (1888 թվականից՝ կոմսի տիտղոսով) տուն։ Նախնիները եղել են ջուղայեցի վաճառականներ, որոնք 18-րդ դարի սկզբներին Պարսկաստանից գաղթել էին Ռուսաստան և բնակություն հաստատել Աստրախանում։ Նույն դարի կեսերին Հարություն Դալլաքյանը տեղափոխվեց Պետերբուրգ, ստացավ ազնվականի կոչում։

18-րդ դարի վերջին Դելյանովների մի ճյուղը հաստատվել է Կոստանդնուպոլսում, այնտեղից անցել Վալախիա, ապա՝ Բեսարաբիա։ Դելյանովների տոհմանունը գրանցվել է Կալուգայի և Բեսարաբիայի նահանգների տոհմամատյաններում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 327