Դելի Ջերմուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դելի Ջերմուկ, հանքային ջրեր Հայկական լեռնաշխարհում, Բասենի դաշտում, Հասանկալայի շրջանում, Վ. Բասենի Օփուկ գետի մոտ։ Ջերմությունը մոտ 17° է, հորդաբուխ են, միանալով կազմում են գետակ։ Ունեն երկաթային ու ածխաթթվային բաղադրություն, դառնահամ են։ Այլ աղբյուրների համաձայն՝ ջրերն ունեն ծծմբային բաղադրություն, գետնի տակից շատրվանում են մեծ աղմուկով[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 72 — 992 էջ։