Բասենի դաշտ
Արտաքին տեսք
| Բասենի դաշտ | |
|---|---|
| Տեսակ | հովիտ |
| Երկիր | |
| Վարչատարածք | Բասեն |
| Երկարություն | մոտ 80 կմ |
| Լայնություն | մոտ 35 կմ |
| ԲԾՄ | մոտ 1775 մետր |
![]() | |
![]() | |
Բասենի դաշտ, դաշտ Հայկական հրաբխային բարձրավանդակում՝ Էրզրումից արևելք՝ Արաքսի վերին ավազանում։
Աշխարհագրական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկարությունը մոտ 80 կմ է, լայնությունը՝ 20-50 կմ, բարձրությունը՝ 1750-1800 մ։
Ռելիեֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մակերևույթը ալիքավոր, դարավանդային է՝ կազմված պալեոգենի ու նեոգենի ավազաքարակոնգլոմերատային շերտախմբերից։ Կան ջերմուկներ, նավթի երևակումներ։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման բարեխառն է, տարեկան տեղումները՝ 400-600 մմ է։
Բուսականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լանդշաֆտը տափաստանային և մարգագետնային է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բասենի դաշտում է տեղի ունեցել Բասենի ճակատամարտը (1049)։
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 302)։ |

