Դելիմ (թանգարան)
Դելիմ | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սեուլ |
Վայր | Սեուլ |
Հիմնադրվել է | 1996 |
Կայք | daelimmuseum.org |
![]() | |
![]() |
Դելիմ (թանգարան)[1] (կորեերեն՝ 대림미술관, անգլ.՝ Daelim Museum), գեղարվեստական թանգարան, որը գտնվում է Կորեայի Չոննոգու շրջանի Սեուլ քաղաքում, հիմնադրվել է 1996 թվականին Դեջոն քաղաքում նույնանուն ֆոնդի աջակցությամբ, թանգարանը տեղափոխվել է մայրաքաղաք 2002 թվականին, որը մասնագիտանում է ժամանակակից արվեստում, անց են կացվում ինչպես հայտնի հեղինակների, այնպես էլ սկսնակ լուսանկարիչների ժամանակավոր լուսանկարների ցուցահանդեսներ, 470 մ2 տարածք զբաղեցնող սրահում անց են կացվել Լինդա Մաքքարթնի, Ռաիանա Մաքհինլի և Ֆիննա Յուլյայի ցուցադրությունները։
Պատմություն և նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դելիմի թանգարանը հիմնադրվել է նույնանուն ֆոնդի կողմից 1996 թվականին, որը դարձել է Հարավային Կորեայի առաջին ժամանակակից լուսանկարչության թանգարանը։ Թանգարանին նախորդողը եղել է «Hallim Gallery» պատկերասրահը, որը բացվել էր «Daelim Group» կոնգլեմերատի կողմից 1993 թվականի օգոստոսին համանուն մշակութային կենտրոնում, որը գտնվում էր Դեջոնի քաղաքապետարանի դիմաց։
2002 թվականի մայիսի 29-ին թանգարանը տեղափոխվել է Չոննոգու շրջանի Սեուլ քաղաք, թանգարանի ժամանակակից երկհարկանի շինությունը մոտավորապես 470 մ2 տարածք զբաղեցնելով, կառուցվել է 1967 թվականին և վերակառուցվել է որպես ցուցահանդեսների վայր ֆրանսիացի ճարտարապետի նախագծով։ 2010 թվականին թանգարան են այցելել 60 000 մարդ, հինգ տարի անց այցելուների թիվը դարձել է 460 000, իսկ ևս մեկ տարի անց 750 000 մարդ։
Առաջին հարկը օգտագործվում է որպես կոնֆերենց-դահլիճ, այստեղ նաև գտնվում է ծածկած ջերմոց, երկրորդ և երրորդ հարկերում գտնվում է 180 մ2 ցուցահանդեսների վայրը և վարչության աշխատասենյակը։ Չորրորդ հարկի դրսից կա պատշգամբ, որտեղից բացվում է պանորամային տեսարան դեպի Ինվանգսան և Պուկհանսան սարերը։ Բացի հիմնական շենքը, թանգարանի հարևանությամբ կա մի տուն, որը օգտագործվում է որպես թանգարանային սրճարան։
Դելիմի թանգարանում անց են կացվում ինչպես հայտնի հեղինակների, այնպես էլ սկսնակ լուսանկարիչների ժամանակավոր լուսանկարների ցուցահանդեսներ։ 2014 թվականի նոյեմբերից մինչև 2015 թվականը այնտեղ անց է կացվել Լինդա Մաքքարթնի «Linda McCartney Retrospective» հետադարձ ցուցահանդեսը, իսկ 2013 թվականի նոյեմբերից մինչև 2014 թվականը թանգարանը ցույց է տվել կորեայի հասարակությանը ամերիկացի լուսանկարիչ Ռաիանա Մաքհինլի («Ryan McGinley — Magic Magnifier») աշխատանքները։ Մանկական հեղինակ Ֆիննա Յուլյայի սոլո ցուցադրությունները Սկանդինավյան կահույքի վերաբերյալ «Finn Juhl: Scandinavian Furniture» անցկացվել է թանգարանի սրահներում 2012 թվականի ապրիլի վերջից մինչև սեպտեմբերի վերջը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Музей современного искусства Тэлим (대림미술관)». visitkorea.or.kr (ռուսերեն). Национальная организация туризма Кореи. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Filippo Maggia, Francesca Lazzarini Contemporary Photography from the Far East: Asian Dub Photography. — Skira, 2009. — С. 207, 237. — 250 с. — ISBN 9788857200675
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Daelim Museum: Public Institution». artfacts.net (անգլերեն). ArtFacts.Net GmbH. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
|