Դեզոդորացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեզոդորացիա (դեզ․․․ և լատին․՝ odoratio — հոտ), հոտազերծում, գազանման նյութերի արհեստական հեռացումը կամ քողարկումը, որոնք առաջանում են օրգանական նյութերի (արտաթորանքներ, սննդամթերքներ, դիակներ են) նեխման քայքայումից։ Հոտազերծող նյութերը լինում են նեխումը կանխող, հոտերը կլանող կամ քողարկող։ Դեզորացիայի համար օգտագործում են երկաթարջասպ, քլորակիր, ֆորմալին, կալիումի պերմանգանատ, ցինկի քլորիդ, փայտակուպր, կլանող նյութերից՝ փայտածուխ, տորֆ։ Դեզոդորացիայի նպատակով երբեմն օդը հագեցնում են օզոնով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 325