Դեդոփլիս-Ծղարոյի հայկական դպրոց
Դեդոփլիս-Ծղարոյի հայկական դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1891 |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Կախեթի մարզ և Դեդոփլիս Ծղարո |
Դեդոփլիս-Ծղարոյի հայկական դպրոց հայկական դպրոց, որը գտնվել է Վրաստանի Կախեթի մարզի Դեդոփլիսծղարո քաղաքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1884-85 թվականներին երեցփոխ Արտեմ Օթարյանը գյուղում (1938 թվականին գյուղը ստացել է քաղաքի կարգավիճակ[1]) կառուցել է քարաշեն պատշգամբներով 4 սենյականոց շենք։ Նա նպատակ է ունեցել 1891 թվականից գյուղում բացել ծխական դպրոց[2]։ Ավանի փոքրաթիվ հայերի նախաձեռնությամբ դպրոցը բացվում է 1893 թվականի սեպտեմբերի 26-ին։ Այն օծվել է «Խրիմյան» անվամբ՝ ի պատիվ Խրիմյան Հայրիկի[3]։
1894 թվականին դպրոցն ունեցել է 1 ուսուցիչ և 23 արական սեռի աշակերտ[4]։
Դպրոցի գոյությանը մեծ դեր է ունեցել երեցփոխ Ա. Օթարյանը, որն «...իր հաշւով պահել է դպրոցը, ծախսելով երեք տարում մօտ 1700 ր.: Դպրոցի շարժական գոյքը ձեռք է բերված Օթարեանի միջոցներով։ Շինութիւնը արժէ մօտ 2000 ր.»[5]։
1896 թվականին կառավարության հրամանով դպրոցը փակվել է և վերաբացվել 1909 թվականի աշնանը[6]։
1911 թվականին դպրոցը եղել է երկսեռ, քառամյա՝ 1 դասարանով, ունեցել է 1 ուսուցիչ և 23 աշակերտ՝ 11 տղա ու 12 աղջիկ[7], 1914 թվականին՝ 1 ուսուցիչ և 16 աշակերտ[8]։
1914 թվականին օրիորդ Կատարինե Լիանոզյանը դպրոցին նվիրել է «Հասկեր» պարբերականը[9]։
1916/17 ուսումնական տարում դպրոցը գործել է Կովկասի հայոց բարեգործական ընկերության տրամադրած 150 ռուբ. նպաստի շնորհիվ[10]։
1910 թվականին դպրոցում բացվել է գրադարան-ընթերցարան[11]։ 1916 թվականին գրադարանն ունեցել է 500 կտոր գիրք, գրադարանավարը եղել է Հակոբ քհն. Գրիգորյանը[12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ СССР. Административно-территориальное деление союзных республик : изменения, происшедшие за время с 1/X 1938 г. по 1/III 1939 г.. — М. : Изд-во Ведомостей Верховного Совета РСФСР, 1939.
- ↑ «Մշակ», 1890, № 111, էջ 2
- ↑ «Նոր-Դար», 1893, № 173, էջ 3
- ↑ ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3895, թ. 99, նաև՝ գ. 3896, թ. 34
- ↑ «Մշակ», 1910, № 199
- ↑ «Համբաւաբեր», 1916, № 20, էջ 621
- ↑ ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, գ. 682, թ. 58
- ↑ Խուդոյան Ս., Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին, Երևան, 1987, էջ 608
- ↑ «Մշակ», 1914, № 55, էջ 3
- ↑ «Համբաւաբեր», 1916, № 33, էջ 1035
- ↑ «Համբաւաբեր», 1916, № 20, էջ 621
- ↑ «Համբաւաբեր», 1916, № 20, էջ 621, 622