Դեբյուսի (խառնարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դեբյուսի (այլ կիրառումներ)
Դեբյուսի խառնարանը, լուսանկարված Մեսենջեր ավտոմատ միջմոլորակային կայանից։

Դեբյուսի, խառնարան Մերկուրի մոլորակի 33,9° հարավային լայնության և 347,5° արևմտյան երկայնության վրա։ Տրամագիծը կազմում է 85 կմ[1], հայտնաբերվել է 1969 թվականին Երկրի վրա գտնվող ռադիոաստղադիտակով Գոլդսթոունյան աստղադիտարանում[2]։ Ավելի ուշ այն լուսանկարվել է Արեսիբոյի աստղադիտարանում 1990-2005 թվականներին։ Խառնարանը ի սկզբանե հայտնի էր որպես Ա առանձնահատկություն[3]։ Պայծառ ճառագայթները ռադիոաստղադիտակներից ստացված լուսանկարների վրա ցույց են տալիս, որ այս խառնարանը երկրաբանորեն երիտասարդ է, քանի որ երիտասարդ հարվածային խառնարանների նոր ձևավորված կտրուկ եզրերը լավ են անդրադարձնում ռադիո ճառագայթները[3]։

Խառնարանը անվանվել է ֆրանսիացի հանրահայտ կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսիի (1862–1918) պատվին[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Մերկուրիի տասը խառնարանները ստացան իրենց անունները»։ SpaceDaily։ Վերցված է 29 մարտի 2010 
  2. «PIA11371: "Ա" առանձնահատուկ ճառագայթերով խառնարանը»։ ՆԱՍԱ։ 6 հոկտեմբերի 2008։ Վերցված է 30 մարտի 2010 
  3. 3,0 3,1 Հարմոն Ջոն Կ., Սլեյդ Մարտին Ա., Բաթլեր Բրայան Ջ. (2007)։ «Մերկուրի. Հասարակածային և միջին լայնության ռադիո լուսանկարները»։ Իկարուս 187 (2): 374–405։ Bibcode:2007Icar..187..374H։ doi:10.1016/j.icarus.2006.09.026