Սայաթ-Նովա (խառնարան Մերկուրի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սայաթ-Նովա (այլ կիրառումներ)

Սայաթ-Նովա, խառնարան Մերկուրի մոլորակի 27,5° հարավային լայնության և 122,5° արևմտյան երկայնության վրա։ Տրամագիծը կազմում է 158 կմ։ Անվանվել է միջնադարի նշանավոր բանաստեղծ և երգիչ Սայաթ-Նովայի պատվին[1]։ Խառնարանը Սայաթ-Նովայի անունով կոչվել է 1976 թվականին, Մոլորակագիտության միջազգային միության պատվավոր նախագահ, Մոլորակների երկրաբանական հետազոտությունների միջազգային հանձնաժողովի նախագահ Գ. Կատտերֆելդի առաջարկությամբ և Աստղագետների միջազգային միության կողմից վավերացվել է 1978 թվականին։

Սայաթ-Նովայի անունը կրող խառնարանը Գ. Կատտերֆելդը հայտնաբերել է 1975 թվականին ամերիկյան «Մարիներ-10» միջ-մոլորակային ավտոմատ կայանից ստացված Մերկուրի մոլորակի մակերևույթի լուսանկարների վերծանման ժամանակ։ Խառնարանը գտնվում է մոլորակի հարավային մերձհասարակածային գոտում՝ Մարսի ծովը հարավից եզրափակող ելուստի վրա։ Խառնարանն ունի մոտավորապես 180 կմ տրամագիծ։ Այն ըստ Գ. Կատտերֆելդի հետազոտությունների, առաջացել է 3,5-4 միլիարդ տարի առաջ՝ «մինչծովյան դարաշրջան»-ում։ Խառնարանի հատակը, ամենայն հավանականությամբ, ծածկված է բազալտային ապարներով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալբերտ Փարսադանյան, «Գիտելիքների շտեմարան», 5-րդ հատոր, էջ 31-32

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սայաթ-Նովա»։ Մոլորակների անվանումների լրատու։ ՆԱՍԱ։ Վերցված է 11 հունվարի 2014