Դարու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարու
Տեսակլեռ
Երկիր Ադրբեջան
Վարչատարածքային միավորՋուղայի շրջան
Բարձրությունը ծովի մակարդակից1923 մետր

Դարու կամ Լացնանիստ, լեռ է Ադրբեջանի Ջուղայի շրջան գավառում, Երնջակ և Գիրան գետերի ջրբաժան մասում՝ Ջուղայից արևելք։ Վարդագույն երանգներով, զառիթափ լանջերով և սակավ բուսականությամբ լեռ է։ Ծովի մակարդակից ունի 1923 մ բարձրություն։ Ստ. Օրբելյանի վկայությամբ I–IV դդ. եղել է կրոնասերների ճգնարան լեռ։

Այս լեռան լանջերի վարդագույն և դեղներանգ շերտերից ջուղայեցիները կտրում էին Ջուղայի հռչակավոր գերեզմանատան խաչքարերի քարերը։ Այս պատճառով էլ այն կոչվել է նաև Ջուղայի ջրաղացքարի սար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։