Jump to content

Դարյա Սալտիկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարյա Սալտիկովա
Դիմանկար
Ծնվել էմարտի 11 (22), 1730
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 27 (դեկտեմբերի 9), 1801 (71 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1][2]
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունսերիական մարդասպան
Ծնողներհայր՝ Նիկոլայ Իվանով

Դարյա Նիկոլաևնա Սալտիկովա (ռուս.՝ Да́рья Никола́евна Салтыко́ва, մարտի 11 (22), 1730, Մոսկվա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 27 (դեկտեմբերի 9), 1801, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2]), առավել հայտնի որպես Սալտիչիխա (ռուսերեն՝ Салтычи́ха), ռուս կին ազնվական, սադիստ և սերիական մարդասպան Մոսկվայից։ Նա հայտնի էր դարձել իր ճորտերին տանջելով և սպանելով, հատկապես իգական սեռի ներկայացուցիչներին։ Սալտիկովային համեմատում էին հունգարացի «Արյունոտ կոմսուհի» Էլիզաբեթ Բաթորիի (1560-1614) հետ, որը նույնանման հանցանքներ էր գործել իր տանը՝ ընդդեմ ծառայող աղջիկների և ճորտերի։

Դարյա Սալտիկովան ծնվել է հարուստ ռուս ազնվականի ընտանիքում։ Նրա հայրը Նիկոլայ Ավտոնոմովիչն էր, իսկ մայրը՝ Աննա Իվանովնան։

Ամուսնություն և ընտանիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարյա Նիկոլաևնան ամուսնացել է ազնվական Գլեբ Ալեքսանրդևիչ Սալտիկովի հետ, որը Նիկոլայ Սալտիկովի հորեղբայրն էր հայտնի Սալտիկովների ընտանիքից։ Նա ուներ երկու որդի Թեոդորը և Նիկոլասը։ 1755 թվականին 25 տարեկան հասակում Դարյան դարձավ այրի։ Ամուսնու մահից հետո նրան անցավ ամուսնու գույքը և նա ապրեց երկու որդիների և մեծ թվով ճորտերի հետ։

Սադիզմ և սերիական սպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական շատ բողոքներ ուղղված իշխանություններում կապված Սալտիկովայի կալվածքներում մահերի վերաբերյալ անտեսվել են կամ բողոքավորներին պատժել են։ Դարյան լավ կապեր ուներ իշխանության և Ռուսաստանի արքունիքի ու ազնվականության հետ[3]։ Ի վերջո, սպանված կանանց հարազատները կարողացան միջնորդություն ներկայացնել կայսրուհուն Եկատերինա II-ին։ Եկատերինան որոշեց հանրայնացնել Սալտիկովայի դատը[3]։ Սալտիկովան ձերբակալվեց 1762 թվականին։

Դարյա Նիկոլաևնա Սալտիկովան բանտում անցկացրեց վեց տարի՝ մինչև 1768 թվականը, մինչ իշխանությունները տքնաջան հետաքննություներ էին իրականացնում։ Եկատերինայի Արդարադատության կոլեգիան հարցաքննեց բազմաթիվ վկաների և ուսումնասիրեց Սալտիկովի կալվածքի գրառումները։ Քննիչ պաշտոնյան հաշվարկեց 138 կասկածելի մահ, որոնցից ճնշող մեծամասնությունը վերագրվեց Սալտիկովային։

Դարյա Սալտիկովան մեղավոր ճանաչվեց 38[4] կին ճորտերին կտտանքներով և ծեծելով սպանության մեջ, բայց Եկատերինան չէր կողմնորոշվում ինչպես պատժել նրան։ Մահապատիժը Ռուսաստանում չեղարկվել էր 1754 թվականից, և նոր կայսրուհին ուներ ազնվականության աջակցության կարիքը։

Բանտարկում և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1768 թվականին Դարյային Մոսկվայի հանրային վայրում նստեցրին և նրա ոտքին գրեցին․ «Այս կինը տանջել և սպանել է»[3]։ Շատ մարդիկ եկան տեսնելու, թե ինչպես է Դարյան ծաղրի ենթարկվում։ Դրանից հետո Սալտիկովան ուղարկվեց ցմահ բանտարկության։ Դարյան մահացել է 1801 թվականի դեկտեմբերի 9-ին և թաղված է իր ազգականների հետ Դոնսկոյ վանքի մոտ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]