Էլիզաբեթ Բաթորի
Էլիզաբեթ Բեթորի ecsedi Báthory Erzsébet (hu) | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 7, 1560 |
Ծննդավայր | Նիրբատոր, Հունգարիայի թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 21, 1614 |
Մահվան վայր | Չախտիցյան դղյակ, Հունգարիայի թագավորություն (այժմ՝ Սլովակիա) |
Քաղաքացիություն | Հունգարիայի թագավորություն |
Ազգություն | հունգարացի |
Մայրենի լեզու | հունգարերեն |
Մասնագիտություն | ազնվական |
Ամուսին | Ֆերենց Նադասդի |
Ծնողներ | հայր՝ Խորխե Բատորի, մայր՝ Anna Báthory? |
Երեխաներ | Paul Nádasdy-Fogaras?[1] և Katalin, Gräfin Nádasdy de Nádasd et Fogarasföld?[1] |
Elizabeth Báthory Վիքիպահեստում |
Էլիզաբեթ Բաթորի (հունգ.՝ ecsedi Báthory Erzsébet (-Nádasdy)) կամ Ալժբետա Բատորովա-Նադաշդ (սլովակ.՝ Alžbeta Bátoriová-Nádasdy; օգոստոսի 7, 1560, Նյուիրբատոր, Հունգարիայի թագավորություն ֊ օգոստոսի 21, 1614, Չեյտե ամրոց, Հունգարիայի թագավորություն)[2], անվանել են նաև Չեյտեի պանի կամ Արյունոտ կոմսուհի, հունգարացի կոմսուհի հայտնի Բաթորի ընտանիքից, որը հայտնի է մի շարք երիտասարդ աղջիկների սպանություններով։
Բաթորին ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաշատ սպանություններ կատարած կինը[3], թեև նրա զոհերի ճշգրիտ քանակը հայտնի չէ։ Կոմսուհին իր 4 ծառաների հետ մեղադրվեց 1585-1610 թվականներին հարյուրավոր աղջիկների կտտանքների ենթարկելու և սպանելու մեջ[4]։ Դատի ընթացքում պարզված զոհերի քանակը հասավ 650-ի։ Այդուհանդերձ, այս թիվը վերցված է Ժուժաննա անունով մի կնոջ կատարած հայտարարությունից․ ըստ վերջինիս՝ 650 թիվը նա գտել էր Բաթորիի գրքերից մեկում, որտեղ կոմսուհին պահում էր իր զոհերի ցանկը։ Այս ցանկը գտնելուց հետո Ժուժաննան դրա մասին հայտնեց Յակով Սիլվաշիին, սակայն այդ գիրքն այդպես էլ չգտնվեց և չարծարծվեց Սիլվաշիի հարցաքննություններում[5]։ Չնայած Էլիզաբեթի դեմ եղած բոլոր փաստարկներին՝ ազդեցիկ ընտանիքը թույլ չտվեց, որպեսզի Արյունոտ կոմսուհին դատարանի առջև կանգնի։ 1610 թվականի դեկտեմբերին Բաթորին բանտարկվեց հունգարական Չեյտե ամրոցում, որտեղ կոմսուհուն զմռսեցին մի սենյակում, որտեղ էլ վերջինս 4 տարի անց մահացավ[6]։
Բաթորիի սերիական սպանությունների և դաժանության մասին վկայում են ավելի քան 300 վկաները և տուժածները, ինչպես նաև իրեղեն ապացույցները և արդեն մահացած, մահացող և փակի տակ գտնվող աղջիկների այլանդակված մարմինները, որոնց գտել են կոմսուհու ձերբակալման ժամանակ։ Նրան վերագրվող վամպիրության պատմություններն (ամենահայտնիներից մեկը պատմում էր, որ կոմսուհին լոգանք էր ընդունում կույսերի արյունով, որպեսզի պահպանի իր երիտասարդությունը) ի հայտ են եկել Բաթորիի մահից շատ տարիներ հետո և հավաստի չեն համարվում։ Արյունոտ կոմսուհու պատմությունն ազգային ֆոլկլորի մի մասն է դարձել, որը հայտնի է մինչ օրս[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթ Բաթորին ծնվել է 1560 թվականի օգոստոսի 7-ին Հունգարիայի Նյուրիբատոր ավանում։ Ծնողները սերում էին նույն տոհմի երկու ճյուղերից՝ աղջկա հայրը Դյորդ Բաթորին էր Էչեդից՝ տրանսիլվանյան վոևոդ Անդրաշ Բաթորիի եղբայրը, մայրը՝ Աննա Բաթորին Տրանսիլվանիայի մեկ այլ վոևոդի՝ Շոմյոյից Իշտվան IV-ի դուստրն էր և լեհ արքա Ստեֆան Բաթորիի քույրը։ Էլիզաբեթն ավագ եղբայր ուներ՝ Իշտվանը և 2 կրտսեր քույր՝ Կլարան և Սոֆյան։ Էլիզաբեթը մանկությունն անց է կացրել Էչեդ ամրոցում, որտեղ ուսումնասիրել է լատիներեն, գերմաներեն և հունարեն[4][8]։
Ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]10 տարեկանում Էլիզաբեթը նշանվեց բարոն Տոմաշ Նադաշդի որդու՝ Ֆերենց Նադաշդի հետ[9]․ այսպիսի միությունը հավանաբար քաղաքական շարժառիթ ուներ։ Ամուսնությունը կնքվեց 1575 թվականի մայիսին 8-ին Վրանով նադ Տոպլյոու ամրոցում։ Հարսանիքին հրավիրվել էր մոտ 4500 հյուր[10]։ Էլիզաբեթը բնակություն հաստատեց Նադաշդների ամրոցում Շարվարում, որտեղ շատ ժամանակ էր անցկացնում միայնության մեջ մինչդեռ Ֆերենցը ուսում էր ստանում Վիեննայում։
Որպես հարսանեկան նվեր Ֆերենցը Էլիզաբեթին նվիրեց Չեյտեի ամրոցը[11]։ Տրենչենից ոչ հեռու, Փոքր Կարպատների լանջին գտնվող այս ամրոցը 1579 թվականին գնել էր Ֆերենցի մայրը՝ Չեյտեի ամառանոցի և 17 շրջակա գյուղերի հետ միասին[11]։
1578 թվականին Էլիզաբեթի ամուսինը թուրքերի դեմ պատերազմում նշանակվեց հունգարական զորքերի հրամանատար[12]։ Ամուսնու բացակայության ժամանակ Էլիզաբեթն զբաղվում էր տնտեսությամբ և գործերի կառավարմամբ։ Այսպես կոչված «երկար պատերազմի» (1593-1606) ժամանակ Էլիզաբեթին հանձնարարվեց պաշտպանել ամուսնու կալվածքները, որոնք գտնվում էին Վիեննայի ճանապարհին[8]։ Սպառնալիքն զգալի էր․ այն դեպքում, երբ Չեյտե գյուղը նախկինում թալանել էին օսմանյան թուրքերը, Շարվարը, որը տեղակայված էր սահմանին մոտ և Հունգարիան բաժանում էր արքայական և օկուպացված տարածքների, ավելի մեծ վտանգի մեջ հայտնվեց։ Մի քանի դեպքեր եղան, երբ Էլիզաբեթը հանդես էր գալիս անտուն կանանց պաշտպանությամբ այդ թվում նրանց, ում ամուսիններին գերեվարել էին թուրքերը և նրանց, ում դուստրերին բռնաբարել էին և որոնք հղիացել էին[13]։
1604 թվականին հունվարի 4-ին 48-ամյա Ֆերենց Նադաշդը մահացավ։ Թեև նրա մահվան պատճառը հայտնի չէ, սակայն դեռևս 1601 թվականից նա սուր ցավեր ուներ ոտքերի շրջանում։ Այդ ժամանակից սկսած Ֆերենցի առողջությունը գնալով վատթարանում էր և 1603 թվականին նա հաշմանդամ դարձավ[14]։ Մահվանից առաջ Ֆերենց Նադաշդն իր ժառանգների և այրու խնամքը հանձնեց Դյորդ Տուրզոյին, որն ավելի ուշ հետաքննեց Էլիզաբեթի հանցագործությունները։
Երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթը Ֆերենցի հետ 6 երեխա ունեցավ՝
- Աննա (մոտ 1585 ֊ 1605-ից հետո), ամուսնացել է Միկլոշ VI Զրինիի հետ
- Կատալին (ծն․ մոտ 1594), ամուսնացել է Դյորդ Դրուգետի հետ,
- Պալ (1593/1597֊1633/1650)
- Անդրաշ (1598֊1603)
- Միկլոշ, ամուսնացել է Ժուժաննա Զրինիի հետ
- Օրշոյա
Բաթորիի բոլոր երեխաներին խնամում էին դաստիարակները[15][16], Էլիզաբեթը հիմնականում չէր մասնակցում նրանց դաստիարակմանը։
Բացի այս 6 երեխաներից, Էլիզաբեթին երբեմն վերագրում են ևս մեկ երեխա՝ Դյորդ որդին, որը մահացել է մանուկ ժամանակ։
Բացի այդ լուրեր էին պտտվում, որ ամուսնությունից երկու տարի անց Էլիզաբեթը հղիացավ Շարվար ամրոցի ծառաներից մեկից՝ Լասլո Բենդեից։ Ֆերենցը դաժանորեն պատժեց Լասլոյին՝ վերջինիս ամորձատելով և շների առաջ նետելով, իսկ հղի կնոջը տեղափոխեց Նադաշդների մեկ այլ կալվածք։ Այստեղ Էլիզաբեթը լույս աշխարհ բերեց դստերը՝ Անաստասիային, որին անմիջապես բաժանեցին մորից, որպեսզի ընտանիքը փրկեն ամոթանքից։ Երեխայի գոյություն ունենալու մասին որևէ փաստ չկա, որը տեղիք տվեց ենթադրելու, որ մանկանը սպանել են։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ «Elizabeth Báthory» (անգլերեն). Encyclopædia Britannica. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.
- ↑ Most prolific female murderer
- ↑ 4,0 4,1 Ramsland, Katherine. «Lady of Blood: Countess Bathory». Crime Library (անգլերեն). Turner Entertainment Networks Inc. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Thorne, Tony Countess Dracula. — London: Bloomsbury, 1997. — С. 53.
- ↑ Letter from Thurzó to his wife, 30 December 1610, printed in Farin, Heroine des Grauens, p. 293.
- ↑ «The Plain Story». Elizabethbathory.net. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ 8,0 8,1 Dennis Bathory-Kitsz (2009 թ․ հունիսի 4). «Báthory Erzsébet – Báthory Erzsébet: Short FAQ». Bathory.org. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Craft, Kimberly L. Infamous Lady: The True Story of Countess Erzsébet Báthory. — CreateSpace Independent Publishing Platform, 2009. — ISBN 9781449513443
- ↑ Craft, Kimberly L. Infamous Lady: The True Story of Countess Erzsébet Báthory. — CreateSpace Independent Publishing Platform, 2009. — С. 33. — ISBN 9781449513443
- ↑ 11,0 11,1 Craft, Kimberly L. Infamous Lady: The True Story of Countess Erzsébet Báthory. — CreateSpace Independent Publishing Platform, 2009. — С. 34. — ISBN 9781449513443
- ↑ Craft, Kimberly L. Infamous Lady: The True Story of Countess Erzsébet Báthory. — CreateSpace Independent Publishing Platform, 2009. — С. 39. — ISBN 9781449513443
- ↑ Craft, Kimberly L. Infamous Lady: The True Story of Countess Erzsébet Báthory. — CreateSpace Independent Publishing Platform, 2009. — С. 38. — ISBN 9781449513443
- ↑ Craft, Kimberly L. Infamous Lady: The True Story of Countess Erzsébet Báthory. — CreateSpace Independent Publishing Platform, 2009. — С. 69-70. — ISBN 9781449513443
- ↑ Craft, Kimberly L. Infamous Lady: The True Story of Countess Erzsébet Báthory. — CreateSpace Independent Publishing Platform, 2009. — С. 51. — ISBN 9781449513443
- ↑ «Erzsébet Bathory». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
Արտաքին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Guinness World Records (2006); страница 133
- Кровавая графиня — Эржебет Батори
- Статья из журнала «Вокруг света»
- Эржбет Батори
- Кровавая графиня Батори: сестра Дракулы или жертва соседской жадности?