Դարձելի և ոչ դարձելի պրոցեսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դարձելի և ոչ դարձելի պրոցեսներ (Դարձելիև ոչ Դարձելիպրոցեսներ), համակարգի վիճակի փոփոխության պրոցեսներ։

Դարձելի պրոցես[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարձելի պրոցեսը կարելի է իրականացնել հակառակ ուղղությամբ՝ ետադարձ կարգով հաջորդաբար կրկնելով ուղիղ պրոցեսի բոլոր միջանկյալ վիճակները։ Դարձելին կարող է լինել միայն

Դարձելի պրոցեսի ուսումնասիրման հետ են կապված մեխանիկայի և էլեկտրադինամիկայի այն խնդիրները, որոնք լուծվում են առանց շփման ուժերի հաշվառման, ինչպես նաև ջերմատեխնիկայի ու հիդրոդինամիկայի որոշ խնդիրներ (օրինակ, ձայնային ալիքների տարածումը գործնականում չկլանող միջավայրում)։ Բոլոր իրական պրոցեսները, խստորեն ասած, ոչ դարձելի են (միայն որոշ իրական պրոցեսներ, իդեալական պայմաններում կարելի է համարել շրջելի)։

Ոչ դարձելի պրոցես[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ դարձելի պրոցեսը չի կարող ընթանալ հակառակ ուղղությամբ, իսկ այդ պրոցեսը կատարող համակարգը՝ անցնել նույն միջանկյալ վիճակներով։ Ոչ դարձելի պրոցեսներ են դիֆուզիան, ջերմահաղորդականությունը, ջերմադիֆուզիան, հեղուկի (գազի) մածուցիկ հոսանքը, որոնք ինքնակամ ընթանում են միայն մեկ ուղղությամբ։ Դարձելի բոլոր պրոցեսները անհավասարակշիռ պրոցեսներ են։ Փակ համակարգերում դրանք ուղեկցվում են էնտրոպիայի աճով։ Շրջապատող միջավայրի հետ էներգիայի կամ նյութի փոխանակության հնարավորություն ունեցող բաց համակարգերում ոչ Դարձելիպրոցեսի դեպքում էնտրոպիան կարող է մնալ հաստատուն կամ նույնիսկ նվազել՝ արտաքին միջավայրի հետ էնտրոպիայի փոխանակության հաշվին։ Սակայն բոլոր դեպքերում էնտրոպիայի արտադրությունը, այսինքն՝ միավոր ժամանակում դրա աճը համակարգում, ոչ դարձելի պրոցեսի առկայության պատճառով մնում է դրական։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 592