Ջերմադիֆուզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջերմադիֆուզիա, գազային խառնուրդների կամ լուծույթների բաղադրիչների տեղափոխությունը ջերմաստիճանի գրադիենտի ազդեցությամբ։ Եթե ջերմաստիճանների տարբերությունը մնում է հաստատուն, ապա ջերմադիֆուզիայի հետեանքով խառնուրդի ծավալում ստեղծվում է կոնցենտրացիայի գրադիենտ, որն առաջ է բերում նաև սովորական դիֆուզիա։ Ստացիոնար պայմաններում նյութի հոսքի բացակայության դեպքում ջերմադիֆուզիան հավասարակշռվում է սովորական դիֆուզիայով, և ծավալում առաջանում է կոնցենտրացիաների տարբերություն, որը կարող է օգտագործվել իզոտոպների բաժանման համար։

Եթե խառնուրդը կազմված է երկու բաղադրիչներից, արտաքին ուժերը զրո են, իսկ ճնշումը նույնն է խառնուրդի բոլոր կետերում, տեղի ունի

[1]

հավասարումը, որտեղ -ը խառնուրդի բաղադրիչներից մեկի կոնցենտրացիան է, -ն՝ սովորական դիֆուզիայի գործակիցը, -ը՝ ջերմադիֆուզիայի գործակիցը։ Ջերմադիֆուզիայի գործակցի հարաբերությունը սովորական դիֆուզիայի գործակցին, այսինքն

մեծությունը կոչվում է Սորեի գործակից։

Լուծույթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուծույթներում ջերմադիֆուզիան հայտնաբերել է գերմանացի գիտնական Կառլ Լյուդվիգը (1856), հետազոտել շվեյցարացի գիտնական Շառլ Սորեն (1879-81)։ Լուծույթներում ընթացող ջերմադիֆուզիան կոչվում Է Սորեի էֆեկտ (բաղադրիչների կոնցենտրացիաների տարբերությունը բարձր և ցածր ջերմաստիճանների տիրույթներում։

Գազերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գազերում ջերմադիֆուզիան տեսականորեն կանխագուշակել են անգլիացի գիտնական Սիդնի Չեմփենը և շվեդ գիտնական Դ․ էնսկոգը (1911-17), իսկ փորձով հայտնաբերել են (1917) անգլիացի գիտնականներ Սիդնի Չեմփենը և Ֆ․ Դութսոնը՝ գազերի կինետիկ տեսության հիման վրա։

Ջերմադիֆուզիայի գործակից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմադիֆուզիայի երեույթը բնութագրվում է ջերմադիֆուզիայի գործակցով, որը խիստ կախված է միջմոլեկուլային փոխազդեցությունից, ուստի այդ գործակցի ուսումնասիրումը կարևոր է գազերում մոլեկուլային ուժերի հետազոտման համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. де Гроот С. Р. Термодинамика необратимых процессов. — М.: ГИТТЛ, 1956. — 277 с, ст. 146.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։