Դարի մրցավազքը
Դարի մրցավազքը անգլ.՝ The Mercy | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | կենսագրական ֆիլմ և դրամա |
Թվական | մարտի 29, 2018[1] և մարտի 22, 2018[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | James Marsh? |
Պրոդյուսեր | Graham Broadbent? |
Սցենարի հեղինակ | Scott Z. Burns? |
Դերակատարներ | Քոլին Ֆերտ, Ռեյչել Ուայզ, Դևիդ Թյուլիս, Քեն Սթոթ և Ադրիան Շիլլեր |
Օպերատոր | Էրիկ Գոթյե |
Երաժշտություն | Յոհան Յոհանսոն |
Մոնտաժ | Jinx Godfrey? |
Պատմվածքի վայր | ՀԱՀ |
Կինոընկերություն | StudioCanal |
Տևողություն | 102 րոպե |
«Դարի մրցավազքը» (անգլ.՝ The Mercy), ռեժիսորը Ջեյմս Մարշի բրիտանական կենսագրական դրամատիկ ֆիլմը, որի հիմքում ընկած է «Ոսկե գլոբուս» մրցանակի համար շուրջերկրյա մրցավազքի մասնակցած բրիտանացի առագաստանավորդ Դոնալդ Քրոուհյորսթի իրական պատմությունը։ Գլխավոր դերերում խաղացել են Քոլին Ֆերտը, Ռեյչել Ուայզը, Դևիդ Թյուլիսը, Քեն Ստոթը և ուրիշներ։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի փետրվարի 6-ին։
«Դարի մրցավազքը» ֆիլմը դարձել է կոմպոզիտոր Յոհան Յոհանսոնի վերջին աշխատանքներից մեկը (նա մահացել է 2018 թվականի փետրվարի 9-ին)[3]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
1968 թվականին բրիտանացի բիզնեսմեն և սիրողական առագաստանավորդ Դոնալդ Քրոուհյորսթը որոշում է մասնակցել «Ոսկե գլոբուսի» շուրջերկրյա մրցավազքի, որպեսզի իր ընկերությունը փրկի սնանկացումից և, իր հերթին, իրականացնի իր երազանքը։ Կնոջ և երեխաների աջակցությամբ նա սկսում է այդ ճանապարհորդությունը։ Ճանապարհին Դոնալդը միայնակ թիավարման ընթացքում բախվում է բազմաթիվ դժվարությունների։ Եվ ավելի ու ավելի լողալով դեպի օվկիանոսը՝ նա գիտակցում է, որ մրցավազքը շահելու շանս չունի։ Բայց հաղթելու ցանկությունը գերակշռում է մնացած ամեն ինչի նկատմամբ. Դոնալդը մտադրվում է խելագար արկածախնդրություն իրականացնել։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Քոլին Ֆերտ | Դոնալդ Քրոուհյորսթ |
Ռեյչել Ուայզ | Քլեր Քրոուհյորսթ |
Դևիդ Թյուլիս | Ռոդնի Հելլվորտ |
Քեն Ստոթ | Սթենլի Բեսթ |
Ջոնաթան Բեյլի | Ուիլլեր |
Մարկ Գեթիս | Ռոնալդ Հոլլ |
Էնդրյու Բական | Իեն |
Աննա Մադալեյ | Սառա Միլբուրն |
Ժենևիև | օրիորդ Տինմուտ |
Սեբաստիան Արմեստո | Նելսոն Մեսինա |
Ադրիան Շիլլեր | Էլլիոթ |
Թիմ Դաունի | խմբագիր |
Քիթ Քոննոր | Ջեյմս Քրոուհյորսթ |
Էլինոր Սթեգ | Ռեյչել Քրոուհյորսթ |
Սեմ Հոար | պարոն Հյուզ |
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հոկտեմբերին հայտարարվել է, որ Քոլին Ֆերտն ու Քեյթ Ուինսլեթը՝ որպես գլխավոր դերակատարներ, նկարահանվելու են ապագա ֆիլմում, որը հիմնված է առագաստանավորդ Դոնալդ Քրոուհյորսթի իրական պատմության վրա (նրա դերում խաղալու է Ֆերտը), որը 1968 թվականին՝ «Ոսկե գլոբուս» շուրջերկրյա մրցավազքի ժամանակ, խարդախություն է արել՝ կեղծ տեղեկություններ հաղորդելով իր գտնվելու վայրի մասին։ Քրոուհյորսթի հաղորդագրություններում խոսվում էր ամբողջ աշխարհում նրա տեղաշարժի մասին, բայց իրականում նա ամբողջ ժամանակ գտնվել է Ատլանտյան օվկիանոսում։ Սքոթ Զ. Բյորնսը գրել է սցենարը[4]։ 2015 թվականի հունվարի 27-ին հայտնի է դարձել, որ ֆիլմի ռեժիսոր է դարձել Ջեյմս Մարշը, իսկ պրոդյուսերներ՝ Գրեհեմ Բրոադբենտը, Սքոթ Զ. Բյորնսը, Պիտեր Չերնին, Նիկոլյա Մովերնեն, Ժակ Պերեն և Քերոլայն Հյուիթը[5]։
2015 թվականի մարտի 31-ին հայտարարվել է, որ Քեյթ Ուինսլեթի փոխարեն Քրոուհյորսթի կնոջ դերը խաղալու է Ռեյչել Ուայզ)[6]։ Մայիսի 20-ին դերասանական կազմին միացել են նաև Դևիդ Թյուլիսը, Քեն Ստոթն ու Ջոնաթան Բեյլին[7]։
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2015 թվականի մայիսի 20-ին Մեծ Բրիտանիայում[7]։ Հունիսին նկարահանվել է Թինմութ և Դորսետ քաղաքների, ինչպես նաև Դևոնա ափի տեսարանները[8][9]։ Հուլիսի վերջին նկարահանումները կատարվել են Մալթայում[10]։
Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի առաջին թրեյլերը թողարկվել է 2017 թվականի նոյեմբերի 15-ին[11]։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Դարի մրցավազքը» ֆիլմը քննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում վարկանիշը կազմում է 74 %՝ հիմնված 78 գրախոսականների վրա, որոնց միջին միավորը 10 հնարավորից 6,2 բալ է[12]։ Metacritic կայքում ֆիլմի վարկանիշը 100 հնարավորից 59 է՝ հիմնված քննադատների 18 գրախոսականների վրա, ինչը համապատասխանում է «ընդհանուր առմամբ դրական գրախոսականներ» կարգավիճակին[13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ (unspecified title) — Russia.
- ↑ Burlingame Jon (2018-02-10)։ «Jóhann Jóhannsson, ‘Theory of Everything’ Composer, Dies at 48»։ Variety (en-US)։ Վերցված է 2018-03-02
- ↑ Baz Bamigboye (հոկտեմբերի 31, 2013)։ «Colin Firth and 'sea widow' Kate Winslet hit choppy waters in new film»։ Daily Mail։ Վերցված է 2018-01-05
- ↑ Hopewell John (2015-01-27)։ «Colin Firth, James Marsh Team on Donald Crowhurst Story»։ Variety (en-US)։ Վերցված է 2018-01-05
- ↑ Jaafar Ali (2015-03-31)։ «Rachel Weisz In Talks To Star Opposite Colin Firth In Donald Crowhurst Biopic»։ Deadline (en-US)։ Վերցված է 2018-01-05
- ↑ 7,0 7,1 Michael Rosser (մայիսի 20, 2015)։ «Colin Firth's Donald Crowhurst film begins shoot»։ Screen (անգլերեն)։ Վերցված է 2018-01-05
- ↑ Joanna Crawley (հունիսի 3, 2015)։ «Rachel Weisz and Colin Firth shoot scenes for Donald Crowhurst biopic»։ Daily Mail։ Վերցված է 2018-01-05
- ↑ Lucy Mapstone and Joanna Crawley (հունիսի 16, 2015)։ «Don't look down! Colin Firth shows off his stunt man skills as he climbs a mast while filming biopic about ill-fated sailor Donald Crowhurst»։ Daily Mail։ Վերցված է 2018-01-05
- ↑ «Colin Firth's latest film begins shooting in Malta»։ Times of Malta (en-GB)։ Վերցված է 2018-01-05
- ↑ Kevin Jagernauth (2017-11-15)։ «‘The Mercy’ Trailer: Colin Firth Gets Washed Away»։ The Playlist (անգլերեն)
- ↑ «The Mercy. Rotten Tomatoes»
- ↑ «The Mercy. Metacritic»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Դարի մրցավազքը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Դարի մրցավազքը(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- Desperate Voyage: Donald Crowhurst, The London Sunday Times Golden Globe Race, and the Tragedy of Teignmouth Electron - companion book
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2018 ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական կենսագրական ֆիլմեր
- Անգլիայում նկարահանված ֆիլմեր
- Բրիտանական արկածային ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Իրական դեպքերի վրա հիմնված դրամա ֆիլմեր
- 2017 ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- 2010-ականների կենսագրական դրամա ֆիլմեր
- 2017 դրամա ֆիլմեր
- 2010-ականների արկածային ֆիլմեր
- Ֆիլմեր ընտանիքի մասին
- StudioCanal ֆիլմեր