Դարին (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարին
Darin.jpg
Ծնվել է հունիսի 2, 1987({{padleft:1987|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:2|2|0}})[1] (30 տարեկան)
Ստոկհոլմ, Ստոկհոլմ
Երկիր Flag of Sweden.svg Շվեդիա
Ժանրեր փոփ երաժշտություն
Մասնագիտություն երգիչ և հեղինակ-կոմպոզիտոր
Լեյբլ EMI
Կայք darin.nu

Դարին Զանյար (շվեդ.՝ Darin Zanyar, հունիսի 2, 1987({{padleft:1987|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:2|2|0}})[1], Ստոկհոլմ, Ստոկհոլմ), շվեդ փոփ-երգիչ, ունի քրդական ծագում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1997 թվականին Ստոկհոլմում, Շվեդիայում։ Նրա ծնողները տեղափոխվել են այդտեղ 1980-ական թվականներին՝ Քրդստանից։ 3 տարեկանից սկսել է զբաղվել երգով և պարով, MTV հեռուստաալիքը դիտելու ընթացքում։ Դպրոցում Դարինը հաճախ էր ելույթ ունենում որպես երաժիշտ և կատարող։ Երբ նա 14 տարեկան էր, սկսեց երգեր գրել և դրանք ստուդիայում ձայնագրել։ Մեկ տարի հետո նա սկսեց սովորել երաժշտական դպրոցում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

16 տարեկանում դարինը պայմանագիր կնքեց SonyBMG ընկերության հետ, այն բանից հետո, երբ առաջին անգամ մասնակցեց Շվեդիական Idol (հայ․՝ Դարձիր աստղ) մրցույթին։

2005 թվականի սկզբին Դարինը թողարկեց իր առաջին ժողովածուն «The Anthem» վերնագրով։ Ժողովածուն «ոսկու» վերածվեց, և առաջին սինգլը մի քանի ամիս շարունակ ռադիո-ամսագրերում 1-ին տեղն էր գրավում և դարձավ «պլատինե»։ Վերլուծաբանները Դարինին հայտարարեցին 2005 թվականի ամենահայտնի մարդը Շվեդիայում։ Նրանք հաճախ էին գրում նրա երկրպագուների մասին՝ «Beatles-Hysteria», «Շվեդիական Մայքլ Ջեքսոնը», «Իսկական փոփ-աստղ», «Դարինի ապագան» (թեթերի և ամսագրերի վերնագրերի օրինակներ)։ Նա Շվեդիայում արդեն այնքան հայտնի էր, որ «Դարինի» անունով սկսեցին անվանել շատ նորածինների։

Այդ նույն տարում Դարինը թողարկեց իր երկրորդ ժողովածուն՝ «Darin» վերնագրով, որը դարձավ «պլատիե» և գերազանցեց առաջին ժողովածուին։ Ժողովածուի մեջ մտել են այպիսի երգեր, ինչպիսիք են՝ «Step Up» և «Want Ya!»։ Այդ երգի տեսահոլովակները 2006 թվականին MTV հեռուստաալիքում ամենահաճախակի ցուցադրվողներն էին։ 2006 թվականին նա ստացավ այնպիսի մրցանակներ, ինչպիսիք էին՝ Grammy, Rockbjörn, Nickelodeon Kids choice award և The Voice 06 Award in Sweden։

2006 թվականի վերջին Դարինը թողարկում է իր 3-րդ ժողովածուն «Break the News» վերնագրով։ Դա «ոսկի» դարձավ վաճառման առաջին օրվանից՝ նրան դարձնելով ամենաշատ ժողովածու վաճառած անձը SonyBMG ընկերությունում։ Հետևելով Շվեդիայում ունեցած հաջողություններին, Դարինը պայմանագիր է կնքում գերմանական, շվեյցարական և ավստրիական ընկերությունների հետ։ Նրա «Insanity» սինգլը հաղթեց բոլոր շքերթներում, հայտնի դարձավ ինչպես հեռուստատեսությունում, այնպես էլ ռադիոում։ Դարինի երգը ամբողջ աշխարհում գրավեց շատ կատարողների և խմբերի, այնպիսի երկրներում, ինչպիսիք են Գերմանիան, Ճապոնիան, Ռուսաստանը և անգամ Անգլիա, որտեղ երգչուհի Leona Lewis գրել է «Homeless» երգի քավեր-տարբերակը և զետեղել իր ժողովածուի մեջ։ Դարինը աշխատել է այնպիսի հայտնի պրոդյուսերների հետ, ինչպիսիք են Ռեդ Վուանը, Ջորգեն Էլոֆսոնը, Մաքս Մարտին և Մերլունը, որոնք գրել և մշակել են Մայքլ Ջեքսոնի, Բրիթնի Սփիրսի, Ջենիֆեր Լոպեսի, Շակիռայի, Սելին Դիոնի և այլ երգիչների երգերը։

Չափահաս տարիքում նա թողարկեց իր 4-րդ ժողովածուն՝ «Flashback»-ը։ Երգիչը բարձրախոսի մոտ արդեն մի փոքրիկ տղա չէ։

Նրա աշխատանքում կա մի քանի ծրագիր։ Դարինն ունի նաև շատ հստակ պատկերացում, թե ինչ է նա ուզում իր ձայնից․

Aquote1.png Ես սիրում եմ հիթեր՝ դա կարևոր չէ ինձ համար, իմ երգի համար լինել տարբեր նրա համար, որ տարբերվեմ, չնայած դա կարևոր է ինձ համար, որ ես ինձ միշտ թարմ եմ զգում, և դա օգտակար է նաև իմ հիթերին։ Aquote2.png


Պարգևատրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Grammi 2006 թվականին, Rockbjörn (Rock bear award)
  • Nickelodeon Kids Choice Award
  • The Voice 06 Award Շվեդիայում
  • NRJ Award, որպես լավ երգ Հյուսիսային Ֆինլանդիայում
  • Տարվա քուրդը, 2005 թվականին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]