Դավիթ Փախչանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Փախչանյան
Ծնվել էնոյեմբերի 6, 1970(1970-11-06) (53 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՖիզմաթ դպրոց և Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ
Մասնագիտությունֆիզիկոս և գործարար

Դավիթ Բեհուրի Փախչանյան (նոյեմբերի 6, 1970(1970-11-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գործարար, բարերար, ֆիզիկոս, Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ[1], Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ[2], «Այբ» կրթական հիմնադրամի և «Դիլիջանի կենտրոնական դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՌԴ «Աերոսիբ» ընկերության գործադիր տնօրեն։

Երիտասարդ տարիներ ու կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Փախչանյանը ծնվել է 1970 թվականի նոյեմբերի 6-ին Երևանում։ Ավարտել է ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը, ապա՝ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի («Ֆիզտեխ») ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ֆակուլտետը։ 2008-2010 թվականներին սովորել է Մոսկվայի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցում, ստացել ընդհանուր և ռազմավարական կառավարման մագիստրոսի աստիճան։

Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտին կից անցել է ռազմական պատրաստություն, ունի պահեստազորի «լեյտենանտ» զինվորական կոչում[3]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին Դավիթ Փախչանյանը համահիմնադրել է «Աերոսիբ» ավիափոխադրումների ընկերությունը, իսկ 2006 թվականին՝ «Բենհուր Փախչանյան» բարեգործական հիմնադրամը։ Նույն թվականին մի խումբ ընկերների հետ միասին հիմնել է «Այբ» ակումբը և «Այբ» կրթական հիմնադրամը[4]։ 2014 թվականին համահիմնադրել է «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը։ Այժմ հանդիսանում է հոգաբարձուների խորհրդի անդամ։ 2016 թվականի հունիսին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ[5]։

Գործունեությունը «Այբ»-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

2006-2008 թվականներին և 2011-2013 թվականներին Դավիթ Փաախչանյանը եղել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ 2008 թվականին Դավիթ և Արամ Փախչանյանների հովանավորությամբ «Այբ» հիմնադրամը Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում ստեղծել է ֆիզիկայի և քիմիայի արդիական երկու լաբորատորիա՝ «ԱյբԼաբ>»: 2008-2010 թվականներին եղել է «Այբ» ակումբի վարչության անդամ։ 2011 թվականից եղել է «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ։ 2013 թվականից եղել է «Դիլիջանի կենտրոնական դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ 2014 թվականի հունվարից «Դիլիջանի կենտրոնական դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ 2015 թվականի մայիսից «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Փախչանյանն ամուսնացած է, ունի 1 աղջիկ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԴԱՎԻԹ ՓԱԽՉԱՆՅԱՆ՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ - Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ». www.mil.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
  2. «Դավիթ Փախչանյանը նշանակվել է ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ». www.aravot.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
  3. 168.am. «Ո՞վ է ՀՀ ՊՆ տեղակալ-ՊՆ ռազմաարդյունաբերության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Փախչանյանը (լուսանկարներ)». 168 Ժամ. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. «www.aybschool.am». aybschool.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  5. «Դավիթ Փախչանյանը նշանակվել է ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]