Արամ Փախչանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արամ Փախչանյան
«Այբ» դպրոցի տնօրեն
Ծնվել է ապրիլի 1, 1968(1968-04-01) (50 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Ազդել է «Այբ դպրոց»
Էյբբի
Աշխատանք «Այբ» դպրոցի տնօրեն, Էյբբի փոխնախագահ
Կայք Արամ Փախչանյան

Արամ Փախչանյան (ապրիլի 1, 1968, Երևան), «Այբ» դպրոցի տնօրեն, ABBYY ընկերության փոխնախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի ֆիզմաթ դպրոցը, ապա՝ Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտը։ Աշխատում է ABBYY ընկերությունում 1993 թվականից։ Հետագայում աշխատել է որպես հետազոտությունների և զարգացման բաժնի ղեկավարի տեղակալ,1997 թվականից՝ կորպորատիվ նախագծերի բաժնի ղեկավար, 1999-2004 թվականներին՝ կորպորատիվ նախագծերի գծով փոխնախագահ։ 2004 թվականի ամռանից ABBYY ընկերության փոխնախագահն է, հանդիսանում է նաև FormReader ծրագրի մենեջերը[1][2]: Արամ Փախչանյանը կանգնած է եղել ընկերության ակունքներում, ակտիվորեն մասնակցել է բիզնեսի կայացման և զարգացման, միջազգային շուկաներ դուրս գալու գործում։ Այսօր ABBYY-ն ունի 1000-ից ավելի աշխատակիցներ և գրասենյակներ աշխարհի տարբեր երկրներում՝ ներառյալ Գերմանիան, Ուկրաինան, Ճապոնիան, Չինաստանը, Բրազիլիան, Ավստրալիան և ԱՄՆ[3]:

2006 թվականին Արամ Փախչանյանը մի շարք ընկերների հետ հիմնադրում է «Այբ» ակումբը, որն էլ իր հերթին հիմնադրում է «Այբ» կրթական հիմնադրամը:

2014 թվականի հուլիսին Արամ Փախչանյանը դադարեցնում է ակտիվ գործունեությունը ABBYY ընկերությունում և տեղափոխվում է Հայաստան՝ ղեկավարելու «Այբ» դպրոցը ՝ միաժամանակ մնալով ABBYY-ի փոխնախագահի պաշտոնում՝ տարբեր հասարակական կառույցներում ընկերությունը ներկայացնելու իրավասությամբ[4]:

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Փախչանյանն աչքի է ընկնում ակտիվ հասարակական գործունեությամբ: Հանդիսանում է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Նաև հանդիսանում է «ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի անդամ: Այս կառույցի առաքելությունն է հետազոտել և կիրառել նոր ձևաչափեր՝ երկրի տնտեսության արագ աճի համար:

Հայաստանի առաջին վենչուրային ընկերության՝ «Գրանատուս Վենչուրս»-ի խորհրդատվական խորհրդի անդամ է:

«ՌՎԿ» ռուսական վենչուրային ընկերության ներդրողների խորհրդի անդամ է, ինչպես նաև TEDx Yerevan-ի խորհրդատվական խորհրդի անդամ է:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Փախչանյանն ամուսնացած է, ունի երկու դուստր:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսանյութեր