Jump to content

Դավիթ Պելլետյե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Պելլետյե
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝գեղասահորդ
Երկիր՝ Կանադա
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 22, 1974(1974-11-22)[1][2] (49 տարեկան)
Ծննդավայր՝Սեիբեկ, Լա Մատապեդիայի շրջանային մունիցիպալիտետ, Սուրբ Լավրենտիոս, Քվեբեկ, Կանադա
Հասակ՝178 սանտիմետր
Քաշ՝80 կիլոգրամ[3]

Դավիթ Պելլետյե (ռուս.՝ Дави́д Жак Пеллетье́, նոյեմբերի 22, 1974(1974-11-22)[1][2], Սեիբեկ, Լա Մատապեդիայի շրջանային մունիցիպալիտետ, Սուրբ Լավրենտիոս, Քվեբեկ, Կանադա), կանադացի գեղասահորդ, հանդես է եկել զուգասահքում Ժամի Սալյեի հետ։ Նրանք դարձել են 2000 թվականի օլիմպիադայի և 2001 թվականի Աշխարհի չեմպիոններ։ Ներկա պահին հանդես են գալիս որպես պրոֆեսիոնալներ։ Սահում են Stars on Ice ամերիկյան սառցե շոուում[4]։

Կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պելլետյեն մի քանի անգամ փոխել է զուգընկերուհիներին։ Նա սկսել է սահել Ժյուլի Լապորտի հետ։ Նրանք միասին հաղթել են Կանադայի պատանիների առաջնությունում և 1991 թվականի վերջին Պատանիների աշխարհի առաջնությունում զբաղեցրել են հինգերորդ հորիզոնականը, իսկ հաջորդ տարի՝ Պատանիների աշխարհի առաջնությունում՝ յոթերորդ հորիզոնականը։

Այնուհետև Պելլետյեն փորձել է սահել Էլլիսոն Գեյլորի և երիտասարդ մենասահորդուհի Քերոլայն Ռոյի հետ։ 1998 թվականին մարզիչ Ռիշար Գոտյեն առաջարկեց Ժամի Սալյեին՝ որպես հնարավոր զուգընկերուհի։ Պարզվեց, որ Սալյեն և Պելլետյեն իսկապես հարմար զույգ էին։ Նույն տարում էլ Կանադայի գեղասահքի ասոցիացիան հրավիրեց նրանց հանդես գալու Skate Canada-ում, որտեղ էլ կարճ ծրագրում կանադական մարզիկներ Քրիստի Սարդժենտից և Քրիս Վիրցից հետո զբաղեցրին երկրորդ հորիզոնականը, իսկ ազատ ծրագրի արդյունքներից հետո՝ երրորդը[5]։ Այս հաջողության արդյունքում նրանք հրավիրվեցին NHK Trophy-ին և նվաճեցին բրոնզե մեդալ։ Կանադայի առաջնությունում նրանք ֆավորիտ էին, սակայն տեխնիկական սխալների պատճառով գրավեցին երկրորդ հորիզոնականը։ Արծաթե մեդալը թույլ տվեց զույգին մասնակցելու Չորս մայրցամաքների և Աշխարհի առաջնություններին, սակայն Պելլետյեն վնասեց մեջքը, այդ պատճառով էլ նրանք ստիպված էին չմասնակցել երկու մրցաշարերին էլ։

Աշխարհի չեմպիոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1999-2000 թթ. մրցաշրջանում նրանք բեմադրեցին իրենց հայտնի ազատ ծրագիրը «Սիրո պատմությունը» ֆիլմի երաժշտության հիման վրա։ 1999 թվականին Skate America-ում Սալյեն և Պելլետյեն առաջին անգամ հաղթեցին ռուս մարզիկներ Ելենա Բերեժնայային և Անտոն Սիխառուլիձեին։ Skate Canada-ում նրանք երկրորդն էին, իսկ Գրան-Պրիի եզրափակչում անհաջող ելույթ ունեցան և գրավեցին հինգերորդ հորիզոնականը։ 2000 թվականի Ազգային առաջնությունում մարզիկները լավ կատարեցին կարճ ծրագիրը, իսկ ազատ ծրագրում գերազանցեցին նույնիսկ իրենց սեփական սպասումները՝ ցուցադրելով գրեթե անթերի կատարում։ Զույգը ստացավ հինգ հատ 6.0 գնահատական արտիստիզմի համար։ Չորս մայրցամաքների առաջնությունում նրանք ստացան մեկ 6.0 և հաղթեցին։ Հաջորդ մրցաշրջանում Սալյե/Պելլետյե զույգը տեղի հանրության խելահեղ աջակցությամբ հաղթեց Կանադայում կայացած «տան» առաջնությունում, ընդ որում Սալյեն կրկնակի ակսելի փոխարեն կատարեց մեկը, ինչի արդյունքում էլ զույգը էականորեն ծրագրի բարդությամբ զիջեց Բերեժնայա/Սիխառուլիձե զույգին։ Սակայն Սալյեի համար այդ խնդրահարույց էլեմենտը հատուկ կատարվում էր սառույցի կողքի մասում, այնպես որ դատավորներին, որոնք գտնվում էին կատարման վայրից հեռու, դժվար էր տեսնել կատարումը։ Ծրագրի ավարտից հետո դատավորները վիճելի շարժման կատարումը կարող էին տեսնել ձայնագրման միջոցով, սակայն հենց այդ պահին մոնիտորներն անջատվում են։ Արդյունքում առաջին երեք դատավորները, որոնք հնարավորինս մոտ էին կատարման վայրին, նկատեցին սխալը, նվազեցրին գնահատականները և զույգին տվեցին երկրորդ հորիզոնականը։ Սակայն մյուսները տվեցին առաջին հորիզոնականը, ինչը հնարավորություն տվեց զույգին հաղթել ընդամենը երկու ձայնի առավելությամբ։ Կանադական զույգը 17 տարի անց նորից դարձավ 1984 թվականի «տան» Աշխարհի առաջնության հաղթող։

Օլիմպիական մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001-2002 թթ. մրցաշրջանում Սալյեն և Պելլետյեն հաղթեցին բոլոր մեկնարկներում՝ Skate Skate America, Skate Canada, Գրան-Պրիի եզրափակիչ, Կանադայի առաջնություն[5]։ Չնայած նրան, որ գեղասահորդները նոր ազատ ծրագիր էին բեմադրել, այնուամենայնիվ նրանք նորից որոշեցին վեդառնալ «Սիրո պատմությանը»։ 2002 թվականի Օլիմպիական խաղերում մարզիկները Բերեժնայա/Սիխառուլիձե զույգի հետ պատրաստվում էին պայքարել օլիմպիական «ոսկու» համար։ Այդպես էլ եղավ։ Ժամի Սալյեն և Դավիթ Պելլետյեն ռուսական զույգի հիմնական մրցակիցներն էին։ Կարճ ծրագրից հետո նրանք երկրորդն էին, թեև ցուցադրման ավարտին վայր ընկան։ Չնայած տեխնիկական տեսանկյունից գրեթե անսխալ էր ազատ ծրագրի կատարումը, նրանք գրավեցին երկրորդ հորիզոնականը, ինչն էլ հանգեցրեց գեղասահքի պատմության մեջ ամենամեծ սկանդալներից մեկին։ Կանադացիները ստացան երկրորդ ոսկե մեդալների կոմպլեկտը (կատարվեց պարգևատրման կրկնակի արարողություն)[6]։ Այսպիսով, նրանք դարձան օլիմպիական չեմպիոններ։ Ավելին, այդ սկանդալը դարձավ գեղասահքի դատավորական համակարգի փոփոխության հիմքը[7]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Ժամի Սալյեն և Դավիթ Պելլետյեն ամուսնացան[4]։ 2007 թվականին նրանք որդի ունեցան։ 2010 թվականին զույգը ամուսնալուծվեց։

Սպորտային ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ժամի Սալյեի հետ
Մրցումներ 1998—1999 1999—2000 2000—2001 2001—2002
Ձմեռային օլիմպիական խաղեր 1
Գեղասահքի աշխարհի առաջնություն 4 1
Գեղասահքի Չորս մայրցամաքների առաջնություն 1 1
Գեղասահքի Կանադայի առաջնություն 2 1 1 1
Գեղասահքի Գրան-Պրիի եզրափակիչ 5 1 1
Skate America 1 1 1
Skate Canada International 3 1 1
Nations Cup 2
Trophée Lalique 2
NHK Trophy 3

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
  3. Olympedia — 2006.
  4. 4,0 4,1 Olympic Figure Skaters Wed : People.com Արխիվացված 2012-02-13 Wayback Machine(անգլ.)
  5. 5,0 5,1 Barbara Whitney. David Pelletier(անգլ.) Энциклопедия Британника.
  6. «Чемпион должен быть один». «Коммерсантъ» № 28. 18 февраля 2002 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 26-ին.
  7. «81 голосом против 16 была одобрена новая система судейства в фигурном катании членами конгресса Международного союза конькобежцев (ИСУ), который проходит в Японии». Спорт-Экспресс. 5 июня 2002 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Պելլետյե» հոդվածին։