Դավիթ Մինասյան (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Մինասյան
Անձնական տվյալներ
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 9, 1993 (31 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան
Հասակ 168 սմ
Քաշ 65 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հայաստան Փյունիկ
Համար 11
Պատանեկան կարիերա
?-2009 Հայաստան Փյունիկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-այժմ Հայաստան Փյունիկ 21 (3)
2009  Հայաստան Փյունիկ-3 ? (2)
2010-այժմ  Հայաստան Փյունիկ-2 ? (10)
Ազգային հավաքական
2010-այժմ Հայաստան Հայաստան (մինչև 19) 6 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դավիթ Մինասյան (մարտի 9, 1993(1993-03-09)[1], Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, Երևանի «Փյունիկ» ակումբի և Հայաստանի պատանեկան (մինչև 19 տարեկան) կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Մինասյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սան է։ Իր մասնագիտական կարիերան սկսել է պատանեկան ու երիտասարդական թիմերում։ 2010 թվականին «Փյունիկ-3» ակումբի կազմում մասնակցել է Առաջին լիգայի առաջնությանը։ Հաջորդ մրցաշրջանում հանդես է եկել երիտասարդական թիմում՝ առաջին իսկ տարում ցուցադրելով ռմբարկուի իր ունակությունները և խփելով 6 գոլ։ Նույն թվականին մասնակցել է Հայաստանի սուպերգավաթի շրջանակներում անցկացվող «Բանանց» ակումբի դեմ խաղին, որում «Փյունիկը» հաղթել է 2:0 հաշվով։ Մինասյանը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման ընդմիջումից հետո՝ փոխարինելով Խորեն Մանուչարյանին (Էդգար Մանուչարյանի եղբայրը)[2]։

2011 թվականի մրցաշրջանում ակումբի կազմում մասնակցել է Պրեմիեր լիգային։ Առաջին խաղն անցկացրել է օգոստոսի 14-ին՝ կրկին «Բանանցի» դեմ։ Այս անգամ «Բանանցը» հաղթել է 3:0 հաշվով, իսկ Մինասյանը խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսի վերջում՝ հանդիպման 82-րդ րոպեին՝ փոխարինելով Էդգար Մալաքյանին[3]։ Մրցաշրջանի ավարտից հետո ակումբը ավելի մեծ տեղ է հատկացրել իր դպրոցի սաներին, և Դավիթ Մինասյանը դարձել է հիմնական խաղացողներից մեկը։ Ստանալով մեծ խաղաժամանակ՝ Դավիթ Մինասյանը հնարավորություն է ունենում ոչ միայն կատարել գոլային փոխանցումներ, այլև ինքն է խփում գոլեր։ Իր առաջին գոլը նա խփել է 2012 թվականի հունիսի 17-ին «Միկայի» դարպասը։ Հանդիպման 10-րդ րոպեին Մինասյանը բացել է խաղի հաշիվը, սակայն նրա ակումբն այդ խաղում պարտվել է 2:3 հաշվով[4]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Մինասյանը հավաքական է հրավիրվել 2010 թվականին։ Հոկտեմբերի 19-ին նա Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է Իսրայելի պատանեկան հավաքականի դեմ խաղին՝ խաղադաշտում մնալով հանդիպման ողջ ընթացքում[5]։ Նույն թվականին նա մասնակցել է Իսպանիայի ու Լիտվայի պատանեկան հավաքականների դեմ խաղերին, և միայն երրորդ խաղում է հավաքականը հաղթանակ տարել՝ 1:0 հաշվով առավելության հասնելով լիտվացիների նկատմամբ[6][7]։ Մեկ տարի անց Դավիթ Մինասյանը հավաքականի կազմում մասնակցել է Սլովակիայի պատանեկան հավաքականի դեմ խաղին[8]։ 2012 թվականի մայիսին Մինասյանը մասնակցել է Իսպանիայի ու Բելգիայի պատանեկան հավաքականների դեմ խաղերին[9][10]։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հոկտեմբերի 27-ի տվյալներով

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Փյունիկ-3 2009 -? 2 - - - - ? 2
Ընդհանուր ? 2 - - - - ? 2
Փյունիկ-2 2010 ? 6 - - - - ? 6
2011 ? 2 - - - - ? 2
2012/13 ? 2 - - - - ? 2
Ընդհանուր ? 10 - - - - ? 10
Փյունիկ 2010 0 0 1 0 0 0 1 0
2011 6 0 2 1 1 0 9 1
2012/13 15 3 0 0 1 0 16 3
Ընդհանուր 21 3 3 1 2 0 26 4
Ընդհանուր կարիերայի ընթացքում 21 15 3 1 2 0 26 16

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Протокол матча «Пюник» — «Бананц»» (ռուսերեն). Soccerway.com. 24.09.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 27.10.2012-ին.
  3. «Протокол матча «Бананц» — «Пюник»» (ռուսերեն). Soccerway.com. 14.08.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 27.10.2012-ին.
  4. «Протокол матча «Мика» — «Пюник»» (ռուսերեն). Soccerway.com. 17.06.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 27.10.2012-ին.
  5. «Протокол матча Израиль (до 19) — Армения (до 19)» (անգլերեն). Soccerway.com. 19.10.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 27.10.2012-ին.
  6. «Протокол матча Испания (до 19) — Армения (до 19)» (անգլերեն). Soccerway.com. 21.10.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 27.10.2012-ին.
  7. «Протокол матча Армения (до 19) — Литва (до 19)» (անգլերեն). Soccerway.com. 24.10.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 27.10.2012-ին.
  8. «Протокол матча Словакия (до 19) — Армения (до 19)» (անգլերեն). Soccerway.com. 21.10.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 27.10.2012-ին.
  9. «Протокол матча Испания (до 19) — Армения (до 19)» (անգլերեն). Soccerway.com. 23.05.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 27.10.2012-ին.
  10. «Протокол матча Армения (до 19) — Бельгия (до 19)» (անգլերեն). Soccerway.com. 25.05.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 27.10.2012-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]