Դավիթ Ղազարյան (մանկավարժ)
Jump to navigation
Jump to search
Դավիթ Ղազարյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1939 (81 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | խմբավար մանկավարժ հասարակական գործիչ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1971) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1965) |
Պարգևներ | «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան |
Դավիթ Գարսևանի Ղազարյան (հոկտեմբերի 13, 1939, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խմբավար, մանկավարժ, հասարակական գործիչ: ՀՀ մշակույթի վաստակավոր աշխատող (1985):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1965 թվականին ավարտել է ՀՊՄԻ, 1971 թվականին՝ Երևանի կոնսերվատորիան: 1970 թվականից դասավանդում է նույն կոնսերվատորիայում (դեկան՝ 1995 թվականից, պրոֆեսոր՝ 2002 թվականից): 1987 թվականից՝ Հայաստանի երաժշտական ընկերության փոխնախագահ, 1996 թվականից՝ նախագահ:
Կազմել և խմբագրել է հայ խմբերգային երաժշտությանը վերաբերող ժողողվածուներ («Հայ երգահանների խմբերգերի ընտրանի», 1999, «Հոգևոր երգեր և խմբերգեր», 2004)[1]:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, 2016[2]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան, 2019[3]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2016-09-28
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ www.president.am (հայերեն)։ Վերցված է 2019-09-20
Կատեգորիաներ:
- Հոկտեմբերի 13 ծնունդներ
- 1939 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ խմբավարներ
- Հայ մանկավարժներ
- Հայ հասարակական գործիչներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ