Դավիթ Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դավիթ Ղազարյան
Դավիթ Ղազարյան (1).jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էհոկտեմբերի 13, 1939(1939-10-13) (79 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունխմբավար
մանկավարժ
հասարակական գործիչ
ՇրջանավարտԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Հայկական պետական մանկավարժական համալսարան

Դավիթ Գարսևանի Ղազարյան (հոկտեմբերի 13, 1939(1939-10-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խմբավար, մանկավարժ, հասարակական գործիչ: ՀՀ մշակույթի վաստակավոր աշխատող (1985):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին ավարտել է ՀՊՄԻ, 1971 թվականին՝ Երևանի կոնսերվատորիան: 1970 թվականից դասավանդում է նույն կոնսերվատորիայում (դեկան՝ 1995 թվականից, պրոֆեսոր՝ 2002 թվականից): 1987 թվականից՝ Հայաստանի երաժշտական ընկերության փոխնախագահ, 1996 թվականից՝ նախագահ:

Կազմել և խմբագրել է հայ խմբերգային երաժշտությանը վերաբերող ժողողվածուներ («Հայ երգահանների խմբերգերի ընտրանի», 1999, «Հոգևոր երգեր և խմբերգեր», 2004)[1]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, 2016[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2016-09-28