Դավիթ Իմեդաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Դավիթ Իմեդաշվիլի
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Georgia.svg Վրաստան
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 15, 1984(1984-12-15)[1][2] (38 տարեկան)
Ծննդավայր Ռուսթավ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 184
Քաշ 77
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Վրաստան Սիոնի
Պատանեկան կարիերա
Վրաստան Գորդի (Ռուստավի)

Վրաստան Դինամո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2006 Վրաստան ՎԻՏ Ջորջիայում 42 (6)
2006-2009 Ուկրաինա Դինամո 2 (0)
2007-2008  Ուկրաինա Դինամո-2 13 (0)
2007  Լատվիա Վենտսպիլիս 1 (0)
2008-2009  ՀունգարիաՆիրեդխազա 11 (1)
2009-2010 Վրաստան Օլիմպ (Ռուստավի) 31 (8)
2010 Ադրբեջան Հազար Լենկորան 1 (0)
2013-մինչև հիմա Վրաստան Սիոնի 22 (0)
Ազգային հավաքական
Վրաստան Վրաստան (մինչև 21 տարեկան) 11 (0)
2006 Վրաստան Վրաստան 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դավիթ Իմեդաշվիլի (վրաց.՝ დავით იმედაშვილი, դեկտեմբերի 15, 1984(1984-12-15)[1][2], Ռուսթավ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ֆուտբոլիստ, «Սիոնի» ֆուտբոլային ակումբի պաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլով սկսել է զբաղվել Ռուսթավում՝ «Գորդի» ակումբում։ Հետո զբաղվել է Թբիլիսյան «Դինամոյում»։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է ՎԻՏ Ջորջիայում, 2005 թվականի ամռանը թիմի հետ մասնակցել է Ինտերտոտոյի գավաթին, այդ ժամանակ ՎԻՏ Ջորջիան պարտվեց հունգարական «Լոմբարդին» և դուրս եկավ առաջնությունից։ Իմեդաշվիլին անց է կացրել երկու խաղ[3]։

2006 թվականի ամռանը տեղափոխվեց Կիևի «Դինամո», կնքելով հնգամյա պայմանագիր[4]։ Բարձրագույն լիգայում նորամուտը նշեց 2006 թվականի հուլիսի 29-ին «Մետալուրգի» դեմ խաղում (0:5)[5], Իմեդաշվիլին դաշտ է դուրս եկել 84-րդ րոպեին Տարաս Միխալչիկի փոխարեն։ 2007 թվականի հուլիսին հայտնվեց ռուսական «Սատուռնի» ուշադրության կենտրոնում[6], դրանից հետո տեղեկություն ստացվեց, որ Իմեդաշվիլին պայմանագիր է ստորագրել[7]։ Հետագայում հայտնվեց Ուժգորոդյան «Գովորելայի» տեսադաշտում[8], բայց նա վարձավճարով տեղափոխվեց լատվիական «Վենտսպիլիս»[9]։ Թիմում խաղաց ընդամենը մեկ խաղ և շուտով վերադարձավ «Դինամո»։ Հանդես եկավ «Դինամո-2» ակումբի հիմնական կազմում։ «Դինամո-2» ակումբում խաղաց 13 խաղ, դուբլում 26 խաղ և խփել 3 գոլ։

2008 թվականի հունվարին հայտնվել է հունական «ՊԱՕԿ-ի» տեսադաշտում[10]։ 2009 թվականին հանդես է եկել հունգարական «Նիրեդխազայի» կազմում, Հունգարիայի առաջնությունում խաղացել է 11 խաղ և խփել 1 գոլ։ 2009 թվականին տեղափոխվել է վրացական Ռուսթավի «Օլիմպ»։

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Վրաստանի մինչև 21 տարեկանների հավաքականում և անց է կացրել 11 խաղ։ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում նորամուտը նշել է 2006 թվականի սեպտեմբերի 6-ին Ուկրաինայի դեմ խաղում (3:2)[11], Իմեդաշվիլին եղել է հիմնական կազմում, բայց փոխարինվել է 35-րդ րոպեին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]