Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայր, հանքավայր ՀՀ Սյունիքի մարզում՝ Բարգուշատի լեռնաշղթայի հյուսիսարևմտյան լանջին։ Հայտնի Է 1945 թվականից։ Միջին ջերմաստիճանի, ջրաջերմային, չափավոր խորությունների հանքավայր է։

Հանքավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2000 - 2400 մ բարձրության վրա։ Հայտնաբերել է ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի արշավախումբը 1945 թվականին։ Հետախուզել է հանրապետության երկրաբանական վարչությունը 1947-51 թվականներին, շահագործվել է 1947-1977 թվականներին։

Հանքավայրի շրջանը կազմված է ստորին էոցենի հրաբխածին հաստվածքից (պորֆիրներ, դրանց տուֆեր և տուֆաբրեկչիաներ), հատված վերին էոցեն-օլիգոցենի գրանոդիորիտային փոքր շտոկներով։ Հանքայնացումը հարում է հյուսիսարևմտյան տարածման բեկորատման գոտուն, որը հատում է պրոֆիրիտներին ն մասամբ հետամտվում վերջիններիս և գրանոդիորիտների շփման մակերեսի երկայնքով։ Հանքանյութերը հիմնականում երակիկացանցավոր են, տեղադրված եղջրաքարացած պորֆիրիտներում՝ մասամբ անցնելով ինտրուզիայի ներկոնտակտային գոտին։

Ուժեղ բեկորատված պորֆիրիտների մեջ զարգացած են պղնձով և հատկապես մոլիբդենով արտակարգ հարուստ բրեկչիանման հանքանյութերը, որոնց մեջ պորֆիրիտների բեկորները ցեմենտացված են մոլիբդենիտով և խալկոպիրիտով։ Հանքայնացումը ընթացել է պիրիտային, խալկոպիրիտային, խալկոպիրիտ-մոլիբդենային և գալենիտ-սֆալերիտային հաջորդական փուլերով։

Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրը դասվում է չափավոր խորություններում ձևավորված միջին ջերմաստիճանային հիդրոթերմալ տիպին։ Հանքանյութը հիմնականում արդյունահանված էր, հանքավայրը՝ փակված։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 296 CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png