Դանուբի ալիքներ (տորթ)
Արտաքին տեսք
Դանուբի ալիքներ, ինչպես նաև՝ «Սպիտակաձյունիկ», բիսկվիտային խմորից տորթ` բալով և սերուցքային կրեմով։ Թխվածքի խմորը երկշերտանի է, վերևի շերտը շագանակագույն է, ներքևինը ավելի բաց գույնի։ Երկու շերտերի վերևում դրվում է բալը։ Բալի ծանրությունից խմորը խառնվում է և առաջացնում ալիքներ։ Թխելուց հետո տորթը պատում են սերուցքային կրեմով կամ սերուցքային պուդինգով, իսկ հետո վերևից շոկոլադային օշարակ (երբեմն ավելացնում են բալի հյութ) են ավելացնում` ստեղծելով ալիքներ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Рецепт торта «Дунайские волны»
- Nikolai Buroh։ Das Teubner Buch- deutsche Küche. Gräfe Und Unzer, 2008, ISBN 978-3833804649, S. 488
- Гудрун Рушицка. Пироги и торты. Несложно и вкусно. М.։ «Оникс», 2008. ISBN 58-9270-078-X