Դանիլ Կրուգովոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիլ Կրուգովոյ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 28, 1998(1998-05-28)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Գատչինա, Լենինգրադի մարզ, Ռուսաստան
Դիրք եզրային պաշտպան
Պատանեկան կարիերա
2015—2017 Ռուսաստան Զենիթ (ՍՊ)

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2016—2018 Ռուսաստան Զենիթ-2 26 (1)
2018—2019 Ռուսաստան Ուֆա 9 (1)
2018  Ռուսաստան Ուֆա-2 12 (0)
2019—մ․հ․ Ռուսաստան Զենիթ (ՍՊ) 9 (0)
2019—2020   Ռուսաստան Ուֆա 12 (0)
Ազգային հավաքական
2015 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17) 6 (0)
2016 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 18) 13 (1)
2016 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 3 (0)
2018 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 20) 2 (0)
2019—մ․հ․ Ռուսաստան Ռուսաստան (երիտ.) 4 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 19.10.2020:

Դանիլ Կրուգովոյ (ռուս.՝ Данил Круговой; մայիսի 28, 1998(1998-05-28)[1], Գատչինա, Լենինգրադի մարզ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, Պետերբուրգի «Զենիթի» պաշտպան։ 2020 թվականի Ռուսաստանի սուպերգավաթի դափնեկիր։

Խղաղային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիլ Կրուգովոյը ծնվել է Գատչինայում։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել 6 տարեկանում «Սմենայի» ֆուտբոլային դպրոցում։ 2015-2017 թվականներին խաղացել է «Զենիթի» երիտասարդական թիմում, անցկացրել է 32 խաղ Պրեմիեր լիգայի երիտասարդական առաջնությունում և չորս խաղ ՈՒԵՖԱ 2015/16 պատանեկան լիգայում։ 2016 թվականի նոյեմբերին կատարել է նորամուտը ՖԱԼ առաջնությունում՝ «Զենիթ-2» ակումբի կազմում անցկացնելով երեք խաղ։ Հաջորդ մրցաշրջանում 23 խաղում խփել է մեկ գոլ։ 2018/19 մրցաշրջանից առաջ տեղափոխվել է Պրեմիեր լիգայի «Ուֆա» ակումբ։ Օգոստոսի 3-ին կատարել է նորամուտը ՊՖԼ առաջնությունում՝ ակումբի երկրորդ կազմում։ Օգոստոսի 6-ին անցկացրել է առաջին խաղը առաջնությունում՝ «Անժիի» դեմ տնային խաղում (3:0)։

2019 թվականի օգոստոսի 21-ին կնքել է հնգամյա պայմանագիր «Զենիթի» հետ, բայց 2019/2020 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Ուֆայում»[2][3]։

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2015-2016 թվականներին խաղացել է 22 հանդիպում, մեկ գոլ է խփել Ռուսաստանի պատանեկան հավաքականներում, որը գլխավորում էր Միխայիլ Գալակտիոնովի։ Բուլղարիայում անցկավող 2015 թվականի Եվրոպայի առաջնությունում, որտեղ հավաքականը հասել է կիսաեզրափակիչ, Շոտլանդիայի դեմ խաղում փոխարինման է դուրս եկել վերջին րոպեին։ Բոլոր չորս հանդիպումներն անցկացրել Է Չիլիում կայացած աշխարհի 2015 թվականի առաջնությունում, որտեղ հավաքականը պարտվել է 1/8 եզրափակիչում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին Sports.ru-ին տված հարցազրույցում պատմել է, որ 2013 թվականին իր հորը՝ նախկին հատուկ ջոկատայինին, տարել և սպանել են Սանկտ Պետերբուրգի Գորելովո գյուղում։ Մարդասպաններին դեռ չեն գտել։ Նույն հարցազրույցում նաև պատմել է, որ ինքը ամուսնացած չէ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Данил Круговой перешел в «Зенит»» (ռուսերեն). fcufa.pro. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  3. «Данил Круговой, добро пожаловать в ФК «Уфа»!» (ռուսերեն). fcufa.pro. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  4. «Вы писали, что Круговой выбрал «Зенит» из-за денег. Данил рассказал Головину, как все было на самом деле» (ռուսերեն). sports.ru. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիլ Կրուգովոյ» հոդվածին։