Դանիիլ Գլեյխենգաուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիիլ Գլեյխենգաուզ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Даниил Маркович Глейхенгауз
Մասնագիտացում՝գեղասահորդ, սառցի վրա պարող, պարուսույց և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 3, 1991(1991-06-03)[1] (32 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ[1]

Դանիիլ Մարկովիչ Գլեյխենգաուզը (անգլ.՝ Gleikhengauz կամ Gleichenhaus[2], ռուս.՝ Даниил Маркович Глейхенгауз, հունիսի 3, 1991(1991-06-03)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]) նախկինում ռուս զուգասահորդ և մենասահորդ է։ Որպես մենասահորդ՝ նա 2007 թվականի Ռուսաստանի ազգային պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր է։ Մրցել է նաև 2007 թվականի աշխարհի պատանեկան առաջնությանը՝ զբաղեցնելով 19-րդ տեղը։ Նրա մարզիչը Վիկտոր Կուդրյավցևն էր[3]։

Որպես զուգասահորդ՝ Գլեյխենգաուզը սկսեց մրցել 2010-11 մրցաշրջանում Քսենիա Կորոբկովայի հետ միասին։ Նրանց միջազգային առաջնելույթը տեղի է ունցել մրցութային հաջորդ մրցաշրջանում, որի ընթացքում նրանք արժանացան պատանեկան տիտղոսին Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայի գավաթը (անգլ.՝ NRW Trophy) միջազգային մրցույթի ժամանակ։ Նրանց մարզիչներն Ալեքսանդր Ժուլինն ու Օլեգ Վոլոկովն էին։

Հոր մահից հետո Գլեյխենգաուզն անցյալում թողեց մրցութային կարիերան և սկսեց ելույթ ունենալ Իլյա Ավերբուխի սառցե ներկայացումներում։ Ավելի ուշ նա դարձավ մարզիչ, իսկ 2014 թվականին միացավ Էթերի Տուտբերիձեի թիմին Սամբո-70-ում (Մոսկվա) որպես պարուսույց-բեմադրիչ։ Նրա մայր Լյուդմիլա Բորիսովնա Շալաշովան՝ նախկինում բալետի պարուհի և պարուսույց, որը նույնպես աշխատել է Էթերի Տուտբերիձեի թիմում, մահացել է 2019 թվականի օգոստոսի 29-ին։

Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Կարճ ծրագիր Ազատ ծրագիր
2006-2007
[3]
  • Harlem Nocturne
    Ըրլ Հեյգն
  • Jalousie 'Tango Tzigane'
    Ջեյկոբ Գեյդ Jacob Gade
  • Top Hat
    Իրվինգ Բեռլին
  • Rock'n'Roll
    Բիլ Հեյլի

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղասահքի պատանեկան Գրան պրի (անգլ.՝ ISU Junior Grand Prix)

Զուգասահք Կորոբկովայի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային՝ պատանեկան[4]
Միջոցառում 2011–12
Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայի գավաթ Առաջին տեղ
Pavel Roman Memorial Առաջին տեղ
Ազգային[5]
Ռուսաստանի պատանեկան առաջնություն 11-րդ տեղ

Տղամարդկանց մենասահք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային՝ պատանեկան[6]
Միջոցառում 02–03 05–06 06–07 07–08 08–09
Աշխարհի պատանեկան առաջնություն 19-րդ տեղ
JGP Գեղասահքի պատանեկան Գրան պրի Կանադայում 7-րդ տեղ
JGP Գեղասահքի պատանեկան Գրան պրի Մեծ Բրիտանիայում 5-րդ տեղ
Triglav Trophy 8-րդ տեղ
Ազգային[5]
Ռուսաստանի առաջնություն 17-րդ տեղ
Ռուսաստանի պատանեկան առաջնություն 3-րդ տեղ 9-րդ տեղ 8-րդ տեղ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.isuresults.com/bios/isufs00007354.htm
  2. «Estrela russa da patinação artística, Alina Zagitova entra na onda do 'desafio da garrafa' - Russia Beyond BR». Russia Beyond (Portuguese). 2019 թ․ հուլիսի 24. Վերցված է 2020 թ․ ապրիլի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 «Daniil GLEIKHENGAUZ: 2006/2007». International Skating Union. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 17-ին.
  4. «Ksenia KOROBKOVA / Daniil GLEIKHENGAUZ». International Skating Union. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 24-ին.
  5. 5,0 5,1 «Даниил Маркович Глейхенгауз». fskate.ru (Russian). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Daniil GLEIKENGAUZ». International Skating Union. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիիլ Գլեյխենգաուզ» հոդվածին։