Էլմա Դանիելսոն
Էլմա Դանիելսոն | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1865[1] |
Ծննդավայր | Falu Kristine church parish, Ֆալուն, Դալարնա, Շվեդիա[1] |
Մահացել է | փետրվարի 8, 1936[1] (70 տարեկան) |
Մահվան վայր | Lomma, Շվեդիա[1] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | լրագրող |
Կուսակցություն | Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[1] |
Elma Charlotta Danielsson Վիքիպահեստում |
Էլմա Շառլոտա Դանիելսոն (շվեդ.՝ Elma Charlotta Danielsson, ի ծնե՝ Սունդքվիստ, շվեդ.՝ Sundquist, մարտի 1, 1865[1], Falu Kristine church parish, Ֆալուն, Դալարնա, Շվեդիա[1] - փետրվարի 8, 1936[1], Lomma, Շվեդիա[1]), շվեդ կին լրագրող և քաղաքական գործիչ, Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության անդամ։ 1887 թվականից եղել է «Arbetet» սոցիալ-դեմոկրատական թերթի ժամանակավոր խմբագիրը՝ լինելով առաջին կինը սոցիալ-դեմոկրատական մամուլում[2]։ Ֆեմինիստական գործիչ է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլմա Սունդքվիստը ծնվել է 1865 թվականի մարտի 1-ին Շվեդիայի Ֆալուն քաղաքում։ Պետական դպրոցների համակարգում աշխատել է որպես ուսուցիչ և տեղափոխվել Մալմյո քաղաք իր փեսացու Աքսել Դանիելսոնի հետ, որի հետ ամուսնացել է 1897 թվականին՝ տասնվեց տարեկանում նշանադրվելուց հետո։ Զույգն ունեցել է որդի՝ Աթերդագը (1891-1895)։
Աքսել Դանիելսոնը Մալմյոյում թողարկել է արմատական Սոցիալ-դեմոկրատական «Arbetet» թերթը, իսկ Էլման 1887 թվականից թերթի խմբագրությունում աշխատել է որպես լրագրող։ Երբ 1889 թվականին Աքսելը բանտարկվել է աստվածանարգության համար, Էլման ժամանակավոր զբաղեցրել է խմբագրի պաշտոնը մինչև 1890 թվականին ամուսնու ազատ արձակումը։ 1891 թվականին տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, սակայն 1895 թվականին վերադարձել է Շվեդիա։ Այդ շրջանում Էլման գործուն մասնակցություն է ունեցել հասարակական կյանքին ինչպես արտասահմանում, այնպես էլ հայրենիքում։ Շվեդ գրող և հրապարակախոս Յուհան Ավգուստ Ստրինդբերգը մի անգամ ասել է Աքսելին, որ իր բախտը բերել է ունենալու «կայծով հարսնացու»[3]։
Դանիելսոնը Շվեդիայի աշխատանքային շարժման կանանց իրավունքների ընդլայնման շարժման առաջատար ներկայացուցիչն էր. նա հիմնել է Կանանց աշխատավորների ասոցիացիան (շվեդ.՝ Kvinnliga arbetarklubben), Շվեդիայի առաջին, աշխատող կանանց սոցիալիստական կազմակերպությունը և 1888-1890 թվականներին եղել է նրա նախագահը։ 1900 թվականին Էլման դարձել է Մալմյոյի կանանց բանավեճային ակումբի (շվեդ.՝ Malmös kvinnliga discussionsklubb) համահիմնադիրը։
Այն բանից հետո, երբ կանայք իրավունք են ստացել մասնակցել 1909 թվականի քաղաքային ընտրություններին, Էլմա Դանիելսոնը Մալմյոյի քաղաքային խորհրդում դարձել է ընտրված առաջին կինը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Elma Charlotta Danielsson 1865-03-01 — 1936-02-08 Journalist, facklig och politisk pionjär
- ↑ Berger, Margareta, Pennskaft: kvinnliga journalister i svensk dagspress 1690-1975 [Penholders: Female journalists in Swedish press 1690-1975], Norstedt, Stockholm, 1977
- ↑ Danielsson, Axel; Lidforss, Bengt (1908). Urval av Axel Danielssons skrifter: med levnadsteckning och karaktäristik. Malmö: Fram. Sid. xxxii. Libris 675734
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Berger, Margareta, Pennskaft: kvinnliga journalister i svensk dagspress 1690-1975 [Penholders: Female journalists in Swedish press 1690-1975], Norstedt, Stockholm, 1977
- Levin, Hjördis, 'Proletärkvinnor, Ohoj!: Stockholms Allmänna kvinnoklubb 1892-1930', Arbetarhistoria., 1987-1988:44-45 (Årg. 11-12), s. 4-32, 1988
- Lindgren, Anne-Marie & Lindgren Åsbrink, Marika, Systrar, kamrater!: arbetarrörelsens kvinnliga pionjärer, Idé och tendens, Stockholm, 2007
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլմա Դանիելսոն» հոդվածին։ |