Էդվարդ Դանիելյան
Էդվարդ Դանիելյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1952 |
Ծննդավայր | Եղվարդ, Հայաստան |
Մահացել է | հուլիսի 15, 2016 (64 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1977) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Երկեր | The Armenian genocide 1894-1922, Yerevan, 2005. |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Էդվարդ Գալուստի Դանիելյան (ապրիլի 1, 1952, Եղվարդ, Հայաստան - հուլիսի 15, 2016[1]), հայ պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1952 թ. ապրիլի 1-ին ՀԽՍՀ Նաիրիի շրջանի Եղվարդ քաղաքում։ 1969 թվականին ավարտել է Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոցը։ 1972-1977 թվականներին ուսանել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում։ Այնուհետև աշխատել է ԵՊՀ ՈՒԳՀԱ-ի խորհրդում որպես ավագ տեսուչ, ապա ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի ավագ լաբորանտ։ 1981 թվականից դասավանդել է ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում։ 1984-1988 թվականներին ուսանել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում Հայոց պատմություն մասնագիտությամբ։ 1988 թվականից գործուն մասնակցություն է ունեցել Արցախյան շարժմանը, եղել գաղտնի կոմիտեի անդամ։ 1996 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Անդրկովկասում ապաստանած արևմտահայ գաղթականությունը 1914-1922 թվականներին» թեմայով։ Ստացել է դոցենտի գիտական կոչում։ 1981-2016 թվականներին դասավանդել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնում։ Էդվարդ Դանիելյանը երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացել է 2016 թ. հուլիսի 15-ին։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Armenian genocide 1894-1922, Yerevan, 2005.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդիկ Մինասյան, Երևան, ԵՊՀ, 2009, էջ 204։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մահացել է ԵՊՀ-ի հայոց պատմության ամբիոնի դոցենտ Էդվարդ Դանիելյանը». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին.