Jump to content

Դանգարվան ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանգարվան ամրոց
իռլանդերեն՝ Caisleán Dhún Garbhán
Տեսակհնագիտական հուշարձան և դղյակ
ՏեղագրությունԻռլանդիա
Վարչական միավորԴանգարվան
ԵրկիրԻռլանդիա
Կառուցված1185 (1185)
Շինանյութքար
Ընթացիկ վիճակվերականգնված
52°05′21″N 7°36′58″W / 52.089277°N 7.616229°W / 52.089277; -7.616229
Քարտեզ
Քարտեզ
 Dungarvan Castle Վիքիպահեստում

Դանգարվան ամրոց (իռլանդերեն՝ Caisleán Dhún Garbhán) կամ Ջոն թագավորի նորմանական ամրոց, ամրոց է Իռլանդիայի Ուոթերֆորդ կոմսության Դանգարվան քաղաքում։ Ամրոցը Իռլանդիայի ազգային հուշարձանների ցանկում է[1]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանգարվան ամրոցը հատակագծում բազմանկյունի է, արտաքին հզոր պատով, անկյունային աշտարակներով և դարպասներով։ Արտաքին պատերը 12-րդ դարի կառույց են։ Նմանատիպ կառույցները տարածված են Անգլիայում, բայց ոչ Իռլանդիայում։ 18-րդ դարի սկզբին ամրոցի տարածքում կառուցվել են երկհարկանի զորանոցներ, որոնք այժմ վերականգնվել են և ցուցադրական տարածք են[2]։ Ներկայիս ամրոցը կառուցվել է նախկին մոտ և բեյլի (անգլ.՝ Motte-and-bailey) տիպի ամրոցի տեղում[3]։

Ամրոցը անգլո-նորմանական է, 1185 թվականին այն կառուցել է Անգլիայի Ջոն արքայազնը Կոլիգանի գետաբերանին։ Դա Իռլանդիայի հարավ-արևելքում կառուցված ամրոցներից մեկն էր։ Իռլանդիայի քաղաքացիական պատերազմի տարիներին ամրոցը որպես զինանոց է օգտագործվել, ապա անցել է Իռլանդիայի հանրապետական բանակին, որը 1922 թվականին լքելով ամրոցը հրի է մատնել այն։ Իռլանդական ազատ հանրապետության (իռլանդերեն՝ Saorstát Éireann) անկումից հետո հաստատվելուց հետո ամևոցը մինչև 1987 թվականը ոետիկանության կայան է ծառայել Ազգային ոստիկանության (իռլանդերեն՝ Garda Síochána) համար[4]։ 1987 թվականից հետո ամրոցը անմխիթար վիճակում էր, մինչև որ Իռլանդիայի ոչ նյութական ժառանգության համար պատասխանատու Դյուքաս (իռլանդերեն՝ Dúchas) կազմակերպությունը չի վերականգնել այն։ Այժմ այստեղ էքսկուրսիաներ, ցուցահանդեսներ և տեսաձայնային շոուներ են կազմակերպվում[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «National Monuments in County Waterford» (PDF). National Monuments Service. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին. (անգլ.)
  2. «Dungarvan Castle». Heritage Ireland. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին. (անգլ.)
  3. 1 2 «Heritage Sites in Dungarvan». Dungarvan. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  4. «Dungarvan Castle». Dungarvan Tourism. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]