Դան՝ միակ սեր (հեռուստասերիալ)
Դան՝ միակ սեր | |
---|---|
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ |
Երկիր | ![]() |
Լեզու | կորեերեն |
Սերիաների քանակ | 32 |
Էկրաններին է | մայիսի 22, 2019-ից հուլիսի 11, 2019-ը |
Հեռուստաալիք | KBS2 |
Դիստրիբյուտոր | Կորեայի հեռարձակման համակարգ և Նեթֆլիքս |
Նախորդ | Doctor Prisoner? |
Հաջորդ | Justice? |
Պաշտոնական կայքէջ |
«Դան՝ միակ սեր» (кор. 단, 하나의 사랑, ром. Dan, Hanaui Sarang), հարավկորեական հեռուստասերիալ։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Կիմ Մյունգ Սուն և Շին Հյե Սուն։ Թողարկվել է KBS2 հեռուստաալիքով 2019 թվականի մայիսի 22-ից մինչև հուլիսի 11-ը[1]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխավոր հերոսուհին՝ Լի Յոն Սոն, երիտասարդ պարուհի է, ում համար կանխատեսել են պայծառ ապագա իր գործունեության մեջ։ Սակայն դժբախտ պատահարի պատճառով կորցնում է տեսողությունը և սիրելի գործով զբաղվելու հնարավորությունը։
Նա որոշում է թողնել բալետը։ Դա նրան արմատապես փոխում է։ Նա շրջապատի հանդեպ դառնում է գթազուրկ և անտարբեր, սակայն շուտով ամեն բան փոխվում է։ Նա կարողանում է նորից երջանկություն ձեռք բերել։ Նա հանդիպում է Դան անունով մի երիտասարդ տղայի։ Այդ տղան հանդիսանում է հրեշտակ, որը ապրում է երկրի վրա՝ կատարելով առաքելություններ, որպեսզի հասնի դրախտ։ Սակայն երբ հանդիպում է Լի Յոն Սոյին, նրա պլանները միանգամից փոխվում են և նա կորցնում է դրախտում հայտնվելու միակ հնարավորությունը։ Դրա պատճառով նա ստանում է վերջին առաքելությունը` երիտասարդ պարուհու սրտի սառույցը հալեցնել։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շին Հյե Սուն — Լի Յոն Սո
- Կիմ Մյունգ Սու — Դան
- Լի Դոն Գոն — Չժի Կանու
- Կիմ Բո Մի — Գիմ Նի նա
- Դո Չժի Վոն — Չխվե Յոն Չժա
- Կիմ Ին Կվոն — Խու
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Հանդիսակարգ | Կատեգորիա | Номинировано | Результат |
---|---|---|---|---|
2019 | 12-րդ Korea Drama Awards | Լավագույն նոր դերասան | Կիմ Մյունգ Սու | Անվանակարգ |
KBS Drama Awards | Բարձրագույն պարգև ակնառու նվաճումների համար | Շին Հյե Սուն | Մրցանակ | |
Մրցանակ՝ ականավոր ձեռքբերումների համար | Կիմ Մյունգ Սու | Անվանակարգ | ||
Մրցանակ՝ ականավոր ձեռքբերումների համար | Շին Հյե Սուն | Անվանակարգ | ||
Լավագույն երիտասարդ դերասան | Կո Ու Ռիմ | Անվանակարգ | ||
Լավագույն նոր դերասան | Կիմ Մյունգ Սու | Մրցանակ | ||
Netizen Award | Անվանակարգ | |||
Netizen Award | Շին Հյե Սուն | Անվանակարգ | ||
Լավագույն զույգ | Կիմ Մյունգ Սու և Շին Հյե Սուն | Մրցանակ | ||
K-Drama Hallyu Star | կիմ Մյունգ Սու | Մրցանակ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «김명수♥신혜선 ‘단, 하나의 사랑’, 핑크빛 티저 포스터 공개»։ 한국일보 (ko-KR)։ 2019-04-08։ Վերցված է 2021-02-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|