Դայակները (ֆիլմ, 2012)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դայակները
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն և ընտանեկան ֆիլմ
Թվական2012
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱշոտ Քեշյան
ԴերակատարներՆիկոլայ Նաումով
Տևողություն91 րոպե

«Դայակներ» (ռուս.՝ «Няньки»), ռեժիսոր Աշոտ Քեշյանի ռուսական կատակերգությունը։ Պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականի ապրիլի 26-ին, ավելի ուշ ֆիլմը թողարկվել է DVD-ով և Blu-Ray-ով։ Ռուսաստանում «Դայակները» դիտել է 842 հազար հանդիսատես։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիման և Միշան (Նիկոլայ Նաումով և Արարատ Քեշյան) զբոսաշրջության ոլորտի գավառային գործարարներ են, որոնք երբեք լուրջ չեն վերաբերվել ոչ ընտանեկան կյանքին, ոչ երեխաներին, ոչ էլ իրենց աշխատանքին։ Սակայն պարզվում է, որ նրանք միակ տղամարդիկ են  խոշոր տուրիստական ընկերության բոլոր մասնաճյուղերում։ Հենց այդ պատճառով էլ գործակալության սեփականատերը (Օլեսյա Ժելեզնյակ) ստիպված է նրանց իր հետ տանել Թուրքիա՝ պայմանագիր կնքելու համար, որտեղ կանանց հետ խոշոր գործարքներ չեն կատարում։

Արտասահմանում նախատեսվող արձակուրդը անպատասխանատու հերոսների համար դառնում է ոչ միայն իրենց մասնագիտական ունակությունն ապացուցելու և խայտառակ պաշտոնանկությունից խուսափելու վերջին հնարավորությունը, այլև առողջության և կյանքի համար սպառնալիք. հանգամանքների ճակատագրական բերումով նրանք մենակ են մնում երեք անկառավարելի երեխաների հետ։ Իսկ, ինչպես հայտնի է, դժբախտությունը միայնակ չի գալիս, և նրանք ստիպված կլինեն գլուխ հանել և՛ երեխաների, և՛ նրանց տատիկի (Լյուդմիլա Արտեմևա), որն իբր օգնության է եկել, և՛ հյուրանոցի թուրքական անձնակազմի, և՛ գերմանական մրցակիցների հետ՝ փորձելով ձախողել նրանց համար այդքան կարևոր գործարքը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկոլայ Նաումով – Դիմա
  • Արարատ Քեշյան – Միշա
  • Լյուդմիլա Արտեմևա – տատիկ, Վալենտինայի մայրը
  • Ագլայա Շիլովսկայա – Կատյա
  • Լինա Դոբրորոդնովա – Դաշա
  • Իլյա Կոստյուկով – Սաշա
  • Գլեբ Սերդյուկով – Պաշա
  • Օլեսյա Ժելեզնյակ – Վալենտինա, գործակալության պետ
  • Դիտեր Բրանդեկեր – Գվիդո, Միխայելի հայր
  • Մայքլ Բերալ – Միխայել
  • Միխայիլ Պավլիկ – ալկոհոլիկ ինքնաթիռում
  • Եկատերինա Վիլկովաալկոհոլիկ ինքնաթիռում
  • Տոլգա Սունգուր – պարոն Ելմաս
  • Եկատերինա Կլիմովա
  • Միքայել Գալուստյանարաբ
  • Սեմյոն Տրեսկունով – տղա
  • Վանյա Մատվեև – ադմինիստրատոր

Գլխավոր դերակատարների ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնապես պլանավորվել է, որ գլխավոր հերոսներին մարմնավորելու են «Հղին» ֆիլմում նախկինում միասին աշխատած Դմիտրի Դյուժևը և Միխայիլ Գալուստյանը։ Սակայն ավելի վաղ Դյուժևը խաղացել է սյուժեով նման «Տարբերամորթների առաջնորդը» (ռուս.՝ «Вождь разнокожих») ֆիլմում, և արդյունքում որոշել է չկրկնվել ու հրաժարվել է նկարահանումներից։ Գալուստյանն էլ հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր դեր խաղալ միայն այն դեպքում, եթե նրա հետ դուետում կրկին աշխատի Դյուժևը։ Արդյունքում Գալուստյանը հանդես է եկել որպես ֆիլմի կրեատիվ պրոդյուսեր և խաղացել արաբի էպիզոդիկ դերը, իսկ այն դերը, որը ի սկզբանե պետք է խաղար Միխայիլը, խաղացել է «Ունիվեր» սերիալից հայտնի Արարատ Քեշյանը։ Իսկ Դիմայի դերի համար հրավիրվել է Նիկոլայ Նաումովը, ինչը կապված էր նրա հետ, որ կինոթատրոնները «Enjoy Movies»-ի պրոդյուսերներին տվել են «Իրական տղաներ» սերիալի կինոտարբերակը նկարահանելու գաղափարը, սակայն «Good Story Media» ստուդիան հրաժարվել է վաճառել իր սերիալի հիման վրա ֆիլմի ստեղծման իրավունքը, արդյունքում Գեորգի Մալկովի՝ «Իրական տղաների» աստղի մասնակցությամբ մեկ այլ ֆիլմ նկարահանելու գաղափարը դրական արձագանք է ստացել կինոթատրոնների ցանցերի մոտ[1]։ Արդյունքում՝ վարձույթի երեք շաբաթվա ընթացքում դրամարկղային մուտքերը կազմել են 168 217 397 ռուբլի[2], երկու տարի անց STS ալիքում կայացել է ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան, որը տեղի է ունեցել 1,8 վարկանիշով և 6,2 բաժնեմասով[3]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստացել է քննադատների խառը, հիմնականում բացասական արձագանքներ։ ԿինոՊոիսկ կայքում այն 10 հնարավորից ունի 55 բալ վարկանիշ[4], IMDB-ում՝ 10 հնարավորից 42[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Георгий Малков: «Для нас «свои» — это зрители»». Бюллетень кинопрокатчика. 2012 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին.
  2. «Карточка фильма «Няньки»». Бюллетень кинопрокатчика. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
  3. «ТВ программы-лидеры на каналах среди россиян (08 — 14.09.2014)». Advertology.
  4. «Рейтинг: Няньки». КиноПоиск.Ru.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «User ratings for Няньки». IMDB. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 30-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]