Դամասկոսի պողպատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
18-րդ դարի Դամասկոսի պողպատից պատրաստված պարսկական թրերի խոշորացված պատկերը:

Դամասկոսի պողպատ, պողպատի տեսակ, որը օգտագործվել է Մերձավոր Արևելքում թրերի պատրաստման մեջ[1]։ Այս թրերը բնորոշվել են մակերեսին առկա հետքերի առկայությամբ, որը հիշեցնում է հոսող ջրի։ Դամասկոսի պողպատե թրերը բնութագրվել են որպես ամուր, դիմացկուն, շատ սուր եզրերով[2]։

Պողպատն անվանվել է Դամասկոսի՝ Սիրիայի ներկա մայրաքաղաքի պատվին։ Սա կամ այն պատճառով է, որ թրերը պատրաստվել են հենց Դամասկոսում կամ էլ որ թրերի վրայի հետքերը նմանեցրել են դամասկոսյան կտորներին[3][4]։

Դամասկոսի թրերի պատրաստման եղանակը հայտնի չէ։ Մետաղի կրկնօրինակման ժամանակակից փորձերը ամբողջությամբ հաջողությամբ չեն հասել՝ արտադրական տեխնոլոգիայի և հում նյութերի տարբերության պատճառով։ Ներկայումս որոշ անհատներ պնդում են, որ կարողացել են վերահայտնագործել Դամասկոսի պողպատի պատրաստման տեխնոլոգիան[5][6]։

Դամասկոսի պողպատի փառքն ու պատմությունը պատճառ է դարձել բազմաթիվ լեգենդների առաջացման, որոնցից է օրինակ, որ այս թուրը կարող է կտրել հրաձգի փողը կամ եզրին ընկնող մազը[7]։ 2006 թվականին գերմանացի հետազոտողները տպագրել են մի հետազոտություն, որտեղ Դամասկոսի պողպատում ցույց են տվել նանոթելերի և նանոխողովակների առկայությունը[8][9][10]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրեր պատրաստողը՝ Դամասկոսից, մոտ 1900 թվական:

Դամասկոսի պողպատը պատրաստվել է Մերձավոր Արևելքում՝ Հնդկաստանից[1] և Շրի Լանկայից[11] ներկրված պողպատի հիման վրա։ Հնէաբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ պողպատի արտադրությունը սկսել է այժմյան Թամիլ Նադուում մինչև մեր թվարկությունը։ Դամասկոսում արաբները առաջինն էին, որ ներմուծեցին հնդկական պողպատը և թրերի արտադրությունը սկսեց ծաղկել[12]։ 3-17-րդ դարերում, Հնդկաստանը պողպատի ձուլակտորներ էր առաքում Միջին Արևելք[13]։

Թրերի պատրաստումը հետզհետե դանդաղում է և դադարում՝ մոտ1750 թվականին։ Թրերի արտադրության դադարի հետ մոռացվում է նաև արտադրության տեխնոլոգիան։ Տարբեր ժամանակակից տեսություններ կան, որոնք փորձում են բացատրել արտադրության դադարը, որոնցից է տեխնոլոգիայի կորուստը, պողպատի արտադրության ճնշումը Հնդկաստանում բրիտանացի Ռաջի կողմից[14] կամ բոլորը միասին[5][6][15]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Pacey, Arnold (1991). Technology in World Civilization: A Thousand-year History. MIT Press. էջ 80. ISBN 978-0-262-66072-3.
  2. Figiel, Leo S. (1991). On Damascus Steel. Atlantis Arts Press. էջեր 10–11. ISBN 978-0-9628711-0-8.
  3. Goddard, Wayne (2000). The Wonder of Knifemaking. Iola, WI: Krause Publications. էջեր 137–145. ISBN 978-0-87341-798-3.(չաշխատող հղում)
  4. Williams, Alan R. (2003). The knight and the blast furnace: a history of the metallurgy of armour in the Middle Ages & the early modern period Volume 12 of History of warfare. Leiden: BRILL. էջեր 11–15. ISBN 978-90-04-12498-1.
  5. 5,0 5,1 J. D. Verhoeven, A. H. Pendray, and W. E. Dauksch; Pendray; Dauksch (1998). «The key role of impurities in ancient damascus steel blades». Journal of Metallurgy. 50 (9): 58. Bibcode:1998JOM....50i..58V. doi:10.1007/s11837-998-0419-y. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. 6,0 6,1 Jeffrey Wadsworth; Oleg D. Sherby (1980). «On the Bulat – Damascus Steel Revisited». Prog. Mater. Sci. 25 (1): 35–68. doi:10.1016/0079-6425(80)90014-6.
  7. Becker, Otto Matthew (1910). High-speed steel: the development, nature, treatment, and use of high-speed steels, together with some suggestions as to the problems involved in their use. New York: McGraw-Hill book company. էջեր 10–14.
  8. Reibold, M.; Paufler, P.; Levin, A. A.; Kochmann, W.; Pätzke, N.; Meyer, D. C. (2006). «Materials: Carbon nanotubes in an ancient Damascus sabre». Nature. 444 (7117): 286. Bibcode:2006Natur.444..286R. doi:10.1038/444286a. PMID 17108950.
  9. Legendary Swords' Sharpness, Strength From Nanotubes, Study Says. National Geographic (2010-10-28). Retrieved on 2011-11-13.
  10. Fountain, Henry (2006 թ․ նոյեմբերի 28). «Antique Nanotubes». New York Times. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 13-ին.
  11. G. Juleff (1996). «An ancient wind powered iron smelting technology in Sri Lanka». Nature. 379 (6560): 60. Bibcode:1996Natur.379...60J. doi:10.1038/379060a0.
  12. Sharada Srinivasan; Srinivasa Ranganathan (2004). India's Legendary Wootz Steel: An Advanced Material of the Ancient World. National Institute of Advanced Studies. OCLC 82439861. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  13. Sinopoli, Carla M. (2003). The Political Economy of Craft Production: Crafting Empire in South India, c. 1350–1650. Cambridge University Press. էջ 192. ISBN 0-521-82613-6.
  14. Burton, Sir Richard Francis (1884). «The Book of the Sword». Internet archive: Chatto and Windus. էջ 111. ISBN 1605204366. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  15. Lionel Milgrom (2009). «Carbon nanotubes: Saladin's secret weapon».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դամասկոսի պողպատ» հոդվածին։