Դակոտա Բլու Ռիչարդս
![]() անգլ.՝ Dakota Blue Richards | |
---|---|
![]() Դակոտա Բլու Ռիչարդսը 2012 թվականին | |
Ծնվել է | ապրիլի 11, 1994[1] (29 տարեկան) |
Ծննդավայր | , Հարավային Կենսինգտոն |
Կրթություն | Blatchington Mill School and Sixth Form College? |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիա |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 2007 - մեր օրեր |
Ընտրանի | Ոսկե կողմնացույց և Skins? |
![]() | |
Դակոտա Բլու Ռիչարդս (անգլ.՝ Dakota Blue Richards, ապրիլի 11, 1994[1], , Հարավային Կենսինգտոն)՝ անգլիացի դերասանուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դակոտան ծնվել է Լոնդոնի Հարավային Քինգսթոն շրջանում, սոցիալական աշխատող Միքայելա Ռիչարդսի ընտանիքում[2][3]։ Նրա հոր անունը հասարակության մեջ հայտնի չէ։ Դակոտայի ծնվելուց հետո նրա ծնողները բաժանվել են։ Դակոտա Բլու անունը ստացել է, քանի որ մայրը ցանկանում էր, որ անունը պարունակի աշխարհագրական օբյեկտ և գույն[2]։ Դակոտան տեղական սիու ցեղից է, նրանց հետ Միքայելան ծանոթացել է, երբ մեկ տարով Ամերիկայում էր[3], իսկ Բլուն Դակոտայի հոր մականունն է[4]։
Աղջկա ծնվելուց որոշ ժամանակ անց Միքայելան Դակոտայի հետ տեղափոխվեց Բրայթոն։ Այստեղ Դակոտան ավարտել է Պավել առաքյալի հիմնական դպրոցը[2][5], իսկ ավելի ուշ՝ Բլետչինգտոն Միլլ դպրոցը։ Տասներկու տարեկան հասակում խաղացել է «Ոսկե կողմնացույց» ֆանտաստիկ եռերգության առաջին ֆիլմում՝ Լիրա Բելակվայի (Lyra Belaqua) դերում։ Հաջողված դեբյուտից հետո Դակոտան հրավեր է ստացել խաղալու Մարիա Մերրիուեզերի դերը «Լուսնային հովտի գաղտնիքը» ֆիլմում, իսկ 2011 - 2012 թվականներին նկարահանվել է բրիտանական հայտնի «Կաթնակերները» սերիալում, կատարելով Ֆրանչեսկա (Ֆրենկի) Ֆիջերալդի դերը։ 2013 թվականին դուրս է եկել հինգ սերիաներից բաղկացած «Լույս և Խավար» սերիալը, որտեղ Դակոտան խաղացել է գլխավոր դերերից մեկը։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանումը հայերեն | Անվանումը անգլերեն | Դեր |
---|---|---|---|
2007 | Ոսկե կողմնացույց | The Golden Compass | Լիրա Բելակվա |
2008 | Լուսնային հովտի գաղտնիքը | The Secret of Moonacre | Մարիա Մերրիուեզեր |
2008 | Գտածո աղջիկ | Dustbin Baby | Էյփրիլ |
2009 | Հինգ մղոնի վրա | Five Miles Out | Քեսս |
2011 - 2012 | Կաթնակերները | Skins | Ֆրենկի Ֆիջերալդ |
2013 - 2013 | Լույս և Խավար | Lightfields | Իվի |
2013 | Ոլորան | The Fold | Էլոիզա էշտոն |
2014 | Հանգստի ժամ | The Quiet Hour | Սառա |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 «The 13-year-old girl who could be richer than Daniel Radcliffe»։ The Daily Mail։ 2007-11-23։ Արխիվացված օրիգինալից 2012-02-16-ին։ Վերցված է 2007-12-05
- ↑ 3,0 3,1 Steele Francesca (2007-11-28)։ «Dakota Blue Richards: aka Lyra Belacqua»։ London: The Times։ Վերցված է 2007-12-05
- ↑ Lawrence Will (2007-11-30)։ «Dakota Blue Richards: The 13-year-old poised to conquer the world»։ London: The Telegraph։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-02-ին։ Վերցված է 2007-12-05
- ↑ Acford Louise (հունվարի 16, 2009)։ «Star bullied for her ginger hair»։ London: The Argus։ Վերցված է հուլիսի 26, 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դակոտա Բլու Ռիչարդս (անգլ.) Internet Movie Database կայքում
|