Դախ (թատրոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Դախ
Տեսակթատրոն
ԵրկիրFlag of Ukraine.svg Ուկրաինա
Գտնվելու վայրըVelyka Vasylkivska Street?
Հիմնադրման ամսաթիվնոյեմբերի 12, 1994
Կոորդինատներ: 50°24′50.400000100005″ հս․ լ. 30°31′26.400000100003″ ավ. ե. / 50.41400000002777659° հս․. լ. 30.52400000002777958° ավ. ե. / 50.41400000002777659; 30.52400000002777958
Կայքdax.com.ua/ru/

Դախ, ուկրաինական թատերական նախագծի անվանում։ Ներկայումս այն Կիևի ժամանակակից արվեստի «Դախ» կենտրոնն է։ Թատրոնի հիման վրա ստեղծվել են «ԴախաԲրախա» էթնոերաժշտական խումբը, Dakh Daughters երաժշտական խումբը և թատերական դպրոց։

Պատմություն և հիմնադիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիևի ժամանակակից արվեստի «Դախ» կենտրոնի բացումը տեղի է ունեցել 1994 թվականի նոյեմբերի 12-ին։ Նախագծի հիմնադիրն ու ղեկավարը դարձել է ուկրաինացի թատերական ռեժիսոր, պրոդյուսեր, դրամատուրգ և դերասան, «ԴախաԲրախա» խմբի և «Գոգոլfest» աուդիո-երաժշտական-թատերական-փիլիսոփայական նախագծի հիմնադիր Վլադիսլավ Տրոիցկին։ 1994 թվականին Վլադիսլավ Տրոիցկին բացել է «Դախ» թատրոնը, իսկ 2000 թվականին՝ թատերական դպրոցը։

«Դախ» թատրոնի առաջին ռեժիսորը եղել է Վլադիմիր Նիկոլաևիչ Օգլոբլինը։

Համագործակցություն, հյուրախաղեր, փառատոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2004 – «Գրեթե ներկայացում գրեթե ըստ Պիրանդելոյի, կամ Մահվան պար», բեմադրությունը՝ Վլադիսլավ Տրոիցկու
  2. 2006 – «Ամուսնություն», բեմադրությունը՝ Վլադիսլավ Տրոիցկու
  3. 2007 – «Լուցկիներով աղջիկը», բեմադրությունը՝ Վլադիսլավ Տրոիցկու
  4. 2007 – «Աննա», բեմադրությունը՝ Վլադիսլավ Տրոիցկու[5]
  5. 2008 – «Թուլակամություն», բեմադրությունը՝ Վլադիսլավ Տրոիցկու[5]
  6. 2009 – «Մեդեայի թատրոն», բեմադրությունը՝ Վլադիսլավ Տրոիցկու
  7. 2009 – «Բարձ-մարդ», բեմադրությունը՝ Վլադիսլավ Տրոիցկու[5]
  8. «Կորուսյալ ճանապարհների երազներ»[4]
  9. «Արքա Լիր»[6]
  10. 2013 – «Վիյ»[7][8]
  11. 2013 – «Շան տնակ։ Տեսարան վերևից»[9]
  12. 2014 – «Զինվորը և սատանան»

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Դափնեկիրներ և մրցանակակիրներ Արդյունք
1997 Київська пектораль Լավագույն ելույթ Տարաս Օգլոբլին, «Վերածնվածը և չարը» պիեսի համար Հաղթանակ
2001 Київська пектораль Կամերային թատրոնի լավագույն ներկայացում «Կորած ժամանակը փնտրելիս», ռեժիսոր՝ Վլադիսլավ Տրոիցկի Հաղթանակ
2002 Київська пектораль Դերասանական լավագույն նորամուտ Ելենա Լեսնիկովա (Ագլայայի դերի համար), «…յոթ օր հիմարի հետ…» Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Швейцарский театр Види Лозанна совместно с театром «ДАХ» представили постановку спектакля «Вий». КУЛЬТУРА И ИСКУССТВО. Украинское Фото фотобанк
  2. Людмила Клот «Вий» открыл швейцарцам глаза на украинский фольклор / A Vidy, Vii sort de la terre «Наша газета», Лозанна, 01.06.2012
  3. Посол Франции рассказал, как "на ура" воспринимают в Европе украинскую культуру | Новини на Gazeta.ua
  4. 4,0 4,1 Группа ДахаБраха и киевский театр ДАХ откроют фестиваль в Норвегии Фокус.ua, 12.10.2011
  5. 5,0 5,1 5,2 Ирина Грищенко Театр «Дах» открывает новый сезон «The Village», 1 февраля 2013
  6. Ольга Галахова Славянский Лир Независимая газета, 29.03.2012
  7. Театр «ДАХ» презентовал в Киеве свою интерпретацию произведения Гоголя Телеканал новини «24»
  8. Театр ДАХ совместно с театром из Швейцарии покажут спектакль по «Вию» LB.ua, 16 января 2013
  9. Театр "Дах" покажет спектакль-плач про Украину | Новини на Gazeta.ua

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]