Գևորգ Վարդանյան (զինվորական)
Գևորգ Գագիկի Վարդանյան | |
---|---|
![]() | |
օգոստոսի 19, 1996-ապրիլի 4, 2016 | |
Ծննդավայր | ![]() |
Մահվան վայր | ![]() |
Ծառայության տարիներ | 2015-2016 |
Կոչում | շարքային |
Պաշտոն | գնդացրորդ |
Մարտեր/ պատերազմներ | Ապրիլյան պատերազմ |
Պարգևներ | Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալ, Արիության մեդալ (Հայաստան) |
Գևորգ Գագիկի Վարդանյան (օգոստոսի 19, 1996, Գյումրի, Շիրակի մարզ- ապրիլի 4, 2016, Թալիշ, Արցախ), զինվորական, շարքային, գնդացրորդ, ապրիլյան պատերազմի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գևորգ Վարդանյանը ծնվել է 1996 թվականին Գյումրիում[1]։ 6 տարեկանում տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Ալթայի երկրամաս։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել Ալթայի արդյունաբերական քոլեջի գազաֆիկացիայի բաժինը։ 18 տարեկանում վերադարձել է և պարտադիր զինվորական ծառայության անցել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, եղել է Հրաչ Գալստյանի դասակից։ 2015 թվականի սեպտեմբերին ադրբեջանական դիվերսիայի ժամանակ Գևորգը գնդակոծության տակից դուրս է բերել վիրավոր ընկերոջը[2], որի համար արժանացել է շնորհակալագրի։ 2016 թվականի ապրիլի սկզբին արցախա-ադրբեջանական սահմանի Թալիշի ուղղությամբ ծավալված մարտական գործողությունների ժամանակ տանկի արկի պայթյունից զոհվել են Գևորգ Վարդանյանն ու դասակի հրամանատար Հրաչ Գալստյանը։
Գևորգ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է Արցախի նախագահի կողմից՝ «Մարտական ծառայություն», իսկ ՀՀ նախագահի կողմից՝ «Արիության» մեդալներով։
Գյումրու թիվ 7 դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվել է քառօրյա պատերազմում զոհված Գևորգ Վարդանյանի անունով[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Շարքային Վարդանյան Գևորգ Գագիկի»։ www.operativ.am։ Վերցված է 2019-02-26
- ↑ «Վիրավոր ընկերը հետո պիտի Գեւորգի շիրիմի մոտ շնորհակալություն հայտներ խիզախ հայորդու ծնողներին | ԳԱԼԱ»։ galatv.am։ Վերցված է 2019-02-26
- ↑ «Գյումրիում դասասենյակ բացվեց ի հիշատակ Արցախում զոհված նորօրյա հերոս Գևորգ Վարդանյանի | ԳԱԼԱ»։ galatv.am։ Վերցված է 2019-02-26