Գևորգ Պարիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Պարիս
Ծնվել էփետրվարի 1, 1901(1901-02-01)
Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 17, 1958(1958-10-17) (57 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբառարանագիր
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1926)

Գևորգ Հակոբի Պարիս (Գևորգյան, 1901, փետրվարի 1 - 1958, հոկտեմբերի 17), հայ բառարանագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վանում։ Ավարտել է ԵՊՀ-ն (1926)։ Կազմել է բառարաններ («Պոլիգրաֆիական և հրատարակչական տերմինների ռուս-հայերեն համառոտ բացատրական բառարան», (1953), «Գրականագիտական տերմինների համառոտ բառարան», (1957, համահեղինակ), «Դպրոցական ուղղագրական բառարան» (1956, 2-րդ վերամշակված հրատ.՝ 1959, համահեղինակ), դպրոցական դասագրքեր[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2007. էջ 313.