Գևորգ Չուբար
Արտաքին տեսք
| Ծնվել է | նոյեմբերի 1, 1864 |
|---|---|
| Ծննդավայր | Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | սեպտեմբերի 29, 1930 (65 տարեկան) |
| Մահվան վայր | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Կրթություն | Լազարյան ճեմարան և Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան, թարգմանիչ և գրող |
Գևորգ Հովհաննեսի Չուբար (Չուբարյան, նոյեմբերի 1, 1864, Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 29, 1930, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, թարգմանիչ, գրող։ Դոնի Ռոստովի Ադամյանի անվան թատրոնի հիմնադիրներից (1922)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գևորգ Չուբարը ծնվել է Նոր Նախիջևանում։ 1872 թվականին ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարան, ավարտել Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական բաժինը։ 1882 թվականից ակտիվ մասնակցել է Նոր Նախիջևանի մշակութային կյանքին, եղել Դրամատիկական արվեստը սիրողների ընկերության երկարամյա նախագահը[1][2]։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Աչքի է ընկել բնութագրական դերերով։
- Ֆրանց Մոոր՝ Շիլլերի «Ավազակներ»
- Իվանուշ՝ է. Բախչիսարայցյանի «Մոտնի նշանտուք»
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիեսներ
- «Սանդուխտ»
- «Ոսկի և սեր»
- «Հրդեհ»
Օպերետներ
- «Մարո»
- «Արևելքի աստղը»
Արձակ գործեր
- «Փշրված կյանք»
- «Իմ զրոյցները։ Գիրք II»[3]
- «Մահտեսի-Սարգիս։ (Գիւղական կեանքից) ։ Գիրք 1»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Zarkfoundation - Գևորգ Չուբար». zarkfoundation.com.
- ↑ «Կոհա առցանց քարտարան». haygirk.nla.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.
Կատեգորիաներ:
- Նոյեմբերի 1 ծնունդներ
- 1864 ծնունդներ
- Նոր Նախիջևան քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 29 մահեր
- 1930 մահեր
- Դոնի Ռոստով քաղաքում մահացածներ
- Լազարյան ճեմարանի սաներ
- Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հայ դերասաններ
- Հայ թարգմանիչներ
- Հայ տղամարդ գրողներ