Գևորգ Ասլանյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասլանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
![]() | |
| Ծնվել է | ապրիլի 1, 1908 |
| Ծննդավայր | Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | ապրիլի 23, 1988 (80 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | դերասան |
| Ամուսին(ներ) | Վերջալույս Միրիջանյան |
| Պարգևներ և մրցանակներ | |
Գևորգ Թադևոսի Ասլանյան (ապրիլի 1, 1908, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - ապրիլի 23, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1984)։
Եղել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դերասանուհի Վերջալույս Միրիջանյանի ամուսինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1932 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը, 1933 թվականին՝ Մոսկվայի Մեյերխոլդի անվան թատրոնի թատերական դասընթացները։ 1929-1937 թվականներին և 1944 թվականից եղել է Հայաստանի Առաջին պետթատրոնի դերասան, 1937-1944 թվականներին՝ Ալավերդու պետական թատրոնի դերասան, ռեժիսոր, 1942 թվականից՝ գեղարվեստական ղեկավար, ապա՝ նաև տնօրեն[1][2]։
Դերեր թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զաքար՝ Վրթանես Փափազյանի «Ժայռ»
- Օսեփ՝ Գաբրիել Սունդուկյանի «Քանդած օջախ»
- Լուկա՝ Մաքսիմ Գորկու «Հատակում»
- Ուիլսոն՝ Ա.Պարնիսի «Աֆրոդիտեի կղզին»
- Յակուբով՝ Ա. Աբդուլինի «13-րդ նախագահը»
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ֆիլմ | Դեր |
|---|---|---|
| 1982 | Երջանկության մեխանիկան | |
| 1982 | Կորիոլան | |
| 1980 | Թռիչքն սկսվում է երկրից | |
| 1980 | Լիրիկական երթ | դրվագ |
| 1980 | Խոշոր շահում | Թաթոս |
| 1979 | Կյանքի լավագույն կեսը | |
| 1979 | Երկնագույն առյուծ | Տեր-Գաբրիելյան |
| 1978 | Հուսո աստղ | Մուրադ-Ասլան |
| 1976 | Ծնունդ | դրվագ |
| 1973 | Քաոս | դրվագ |
| 1973 | Ժայռը | Զաքար |
| 1969 | Մորգանի խնամին | դրվագ |
| 1961 | Տժվժիկ | դրվագ |
| 1960 | Հյուսիսային ծիածան | Դավիթ |
| 1957 | Սիրտն է երգում | տնօրեն |
| 1956 | Որոտի արահետով | Ֆինկելբերգ |
| 1940 | Քաջ Նազար | քահանա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Zarkfoundation - Գևորգ Ասլանյան». zarkfoundation.com.
