Jump to content

Գևորգ Ալթունյան (հեռուստահաղորդավար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Ալթունյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալթունյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Ալթունյան
Ծնվել էմարտի 8, 1974(1974-03-08) (51 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1991)
Մասնագիտությունհեռուստահաղորդավար
ԱշխատատուՀայկական ժամանակ, Կենտրոն, Արմենիա Թի-Վի, Արմնյուզ, TV5 և Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն

Գևորգ Ալթունյան (մարտի 8, 1974(1974-03-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հեռուստահաղորդավար և մեկնաբան, 2012 թվականից՝ Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն[1][2], 2016 թվականից զբաղեցնում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնը[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Ալթունյանը ծնվել է 1974 թվականի մարտի 8-ին Երևանում։ 1991 թ. ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ 1996-1998 թթ. ծառայել է Հայաստանի զինված ուժերում, որտեղ հիմնադրել է «Պաշտպան հայրենյաց» զինվորական թերթը։ 1999-2000 թվականներին թղթակցել է «Հայկական ժամանակ» և «Երկրապահ» թերթերին։ 2002 թ. աշխատանքի է անցել «Կենտրոն» հեռուստաընկերությունում, որտեղ հեղինակել է «Տեսանկյուն» հաղորդաշարը։ 2004 թվականից զուգահեռաբար աշխատել է «Արմնյուզ» հեռուստաընկերությունում, որտեղ հեղինակել է «Լրագրողական հետաքննություն» հաղորդաշարը։ 2004-2010 թթ. աշխատել է «Արմենիա» և «TV5» հեռուստաընկերություններում, որտեղ վարել է «Էքսպրես» լրատվական հաղորդումը, «Հեռուստադուել» թոք-շոուն և եղել է լրատվական ծառայության ղեկավարը։ 2010 թվականից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես լրատվական և վերլուծական հաղորդումների փոխտնօրեն, որտեղ հանդես է գալիս նաև «Տեսանկյուն» հաղորդաշարի հեղինակ և հաղորդավար, «Առաջին» լրատվական ծրագրի հաղորդավար։ 2012 -2016 թթ․-ին եղել է Գևորգ Ալթունյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կենսագրությունը Արխիվացված 2016-04-14 Wayback Machine Հայաստանի Հանրային հեռուստաընկերության կայքում
  2. «Zarkfoundation - Գևորգ Ալթունյան». zarkfoundation.com.
  3. LLC, ZOOM GRAPHICS. «ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Մամուլի հաղորդագրություն». www.mil.am. Վերցված է 2017 թ․ հուլիսի 23-ին.