Գրևենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԲԾՄ530 մետր
Բնակչություն13 137 մարդ (2011)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Հեռախոսային կոդ24620
Փոստային դասիչ511 00
Պաշտոնական կայքdimosgrevenon.gr
Գրևենա (Հունաստան)##
Գրևենա (Հունաստան)

Գրևենա (հուն․՝ Γρεβενά), քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակարդակից 531 մետր բարձրության վրա, Ալյակմոն գետի աջ ափին՝ Աթենքից 307 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, Սալոնիկից 142 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք և Կոզանիից 39 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք[2]։ Գրևենան Հունաստանի համանուն համայնքի վարչական կենտրոնն է և Հարավային Մակեդոնիայի համանուն տարածքային միավորը։ Բնակչությունը կազմում է 13 137 մարդ 2011 թվականի մարդահամարի տվյալներով[2]։

2007 թվականին քաղաքին շնորհվել է «սնկերի քաղաք» («πόλη των Μανιταριών») տիտղոսը[3]։

Քաղաքի արևելյան ծայրով անցնում է «15 ազգային ճանապարհը»։ Քաղաքից արևելք և հարավ անցնում է «Էգնատիա» 2 ավտոուղին, որը E90 եվրոպական երթուղու մի մասն է։

Գրևենա համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրևենայի համայնքը ներառում է երեք բնակավայր։ Բնակչությունը կազմում է 13 374 բնակիչ 2011 թվականի մարդահամարի տվյալներով[2]։ Տարածքը` 56,838 կիլոմետր2[4]:

Բնակավայր Բնակչություն (2011 թվական)[2], մարդ
Գրևենա 13 137
Դոկսարաս 208
Կալամիցիոն 29

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Բնակչություն, մարդ
1991 թվական 10 519

[5]

2001 թվական 11 788

[5]

2011 թվական 13 137

[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Απογραφή Πληθυσμού - Κατοικιών 2011 (հուն.)Ελληνική Στατιστική Αρχή, 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ stat անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. «Απόδραση στην «πόλη των μανιταριών»» (հունարեն)։ www.newsbeast.gr։ 2015-04-24։ Վերցված է 2018-03-07 
  4. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ pl անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  5. 5,0 5,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն)։ Հունական վիճակագրական ծառայություն։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-16-ին։ Վերցված է 2017-06-22