Jump to content

Գրողը և ինքնասպանությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրողը և ինքնասպանությունը
ՀեղինակԲորիս Ակունին
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրէսսե
Բնօրինակ լեզուռուսերեն
Հրատարակման տարեթիվ1999

«Գրողը և ինքնասպանությունը» (ռուս․՝ Писатель и самоубийство), ռուս գրող Բորիս Ակունինի (Գրիգորի Չխարտիշվիլի) երկու հատորից բաղկացած գիրք, որն առաջին անգամ հրատարակվել է 1999 թվականին։ Առաջին մասը՝ «Մարդը և ինքնասպանությունը», երկրորդ մասը՝ «Գրողը և ինքնասպանությունը».

Գիրքն ուսումնասիրում է ինքնասպանությունը որպես երևույթ, ինչպես նաև այն դիտարկում է գրողների կյանքերի օրինակով։ Հեղինակը գրքի մեջ վերլուծել է ինքնասպանություն գործած ավելի քան երեք հարյուր գրողների ճակատագրերը։ Ինքնասպանության պատճառները դիտարկվում են կրոնական, սոցիոլոգիական, փիլիսոփայական, աշխարհագրական և մասնագիտական ​​առումներով: Գրելը, որպես այդպիսին, հեղինակի կողմից համարվում է որպես վտանգավոր մասնագիտություն։ Ամփոփելով Ֆ. Նիցշեի, Ն. Բերդյաևի, Վ. Դալի, Ֆ. Կաֆկայի, Մ. Բլանշոի և այլոց փիլիսոփայական, գեղարվեստական ​​և գրական ուսումնասիրությունները՝ Ակունինը առանձնացնում է ստեղծագործության մի քանի երևույթ, որոնք այսպես թե այնպես կարող են բացատրել ինքնասպանության պատճառները[1]։

  • Ստեղծագործությունը գրողին տալիս է գերագույն ազատության զգացում։
  • Ստեղծագործությունը հաշտեցնում է մարդուն գոյության տհաճ կողմերի հետ։
  • Ստեղծագործությունը մահկանացուի փորձն է՝ հաղթել մահին։
  • Ստեղծագործությունը ժամանալավորը հավերժական դարձնելու փորձ է։
  • Ստեղծագործությունը սեփական արյամբ նկարված նկար է։

Գրքի կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը բաժանված է երկու մասի («Մարդը և ինքնասպանությունը» և «Գրողն ու ինքնասպանությունը»), որոնցից յուրաքանչյուրն իր հերթին բաժանված է մի քանի բաժինների։

Գրքի առաջին հատորը՝ «Մարդը և ինքնասպանությունը», պարունակում է մի քանի էսսեներ։

Երկրորդ հատորը՝ «Գրականագիտության հանրագիտարանը», տեղեկագիրք է, որտեղ կենսագրական տեղեկություններ են ինքնասպանություն գործած գրողների և բանաստեղծների մասին։ Շատ դեպքերում հեղինակը ինքնասպանության հնարավոր պատճառներ է բերում։ Գրական սպանություն տերմինը ստեղծել է Արթյուր Ռեմբոն (ֆր.՝ literaturecide) բառացիորեն նշանակում է ինքնասպանություն գրականության միջոցով։

Հեղինակը գրքի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սա ոչ թե գիտական ​​տրակտատ է, այլ էսսե, այսինքն՝ բացառապես մասնավոր աշխատություն, որը ոչ մի կերպ չի փորձում զբաղեցնել սուիցիդոլոգիայի վերաբերյալ ռուսական առաջին համապարփակ աշխատության տեղը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Г. Чхартишвили Писатель и самоубийство / И.Е. Богат. — 2 изд.. — М.: Захаров, 2008. — Т. 1. — С. 300-303. — 463 с. — 3000 экз. — ISBN 978-5-8159-0880-2