Գրիշա Իսախանյան
Գրիշա Իսախանյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1952 |
Ծննդավայր | Թալիշ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 25, 1991 (38 տարեկան) |
Մահվան վայր | Թալիշ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գրիշա Խորենի Իսախանյան (նոյեմբերի 15, 1952, Թալիշ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 25, 1991, Թալիշ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1952 թվականի նոյեմբերի 15-ին Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում[1]։
Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, ուսումը շարունակել է Չարենցավանի հաստոցաշինական տեխնիկումում։
Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո բնակություն է հաստատել ՀՀ Հրազդան քաղաքում։ Աշխատել է Ռոստովի քիմպաշտպանության միավորման Հրազդանի մասնաճյուղում[1]։
Մասնակցել է Մարտակերտի և Շահումյանի շրջանների պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1991 թվականին մարտի 25-ին, Թալիշի մերձակա «Թախտեր» տեղամասում, թշնամու գնդակից։ Դիակը գտնվել է Միրբաշիրում։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Թալիշ գյուղի գերեզմանատանը[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Ազատամարտիկը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.