Գրիշա Բաղյան
Արտաքին տեսք
Գրիշա Բաղյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Տումի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1976) |
Մասնագիտություն | անասնաբույժ,անասնաբուժական գիտությունների դոկտոր։ |
Կուսակցություն | անկուսակցական |
Գրիշա Լևոնի Բաղիյան (ապրիլի 1, 1953, Տումի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, Ղարաբաղյան շարժման մասնակից։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-1976թթ. - ք. Երևան, Անասնաբուծական-Անասնաբուժական ինստիտուտ[1], անասնաբուժական ֆակուլտետ,
- 1985-1988թթ. - ք․Մոսկվա, Հասարակական գիտությունների ակադեմիա։
- 2006թ․ ՀՀ Ագրարային համալսարան[2], Անասնաբուժական գիտությունների թեկնածու
- 2017 թ․ ՀՀ Ագրարային համալսարան, Անասնաբուժական գիտությունների դոկտոր։ 30-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է, որոնք վերաբերվում են մարդկանց և կենդանիների համար ընդհանուր բրուցելոզ և տուբերկուլոզ հիվանդություններին։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1976-1977 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում[3]։ Պահեստազորի սպա։
- 1976 թ. - աշխատել է ԼՂԻՄ Հադրութի շրջան[4] ի անասնաբուժական կայանում՝ որպես համաճարակաբան։
- 1977-1981 թթ. - ԼՂԻՄ Հադրութի շրջանի անասնաբուժական կայանի պետ։
- 1981-1982 թթ. - ԼՂԻՄ Հադրութի շրջանային գյուղվարչության պետ։
- 1982-1985 թթ. - ԼՂԻՄ Հադրութի շրջկոմի գյուղբաժնի վարիչ։
- 1985-1988 թթ. - ԼՂԻՄ Հադրութի խորհրդային տնտեսության տնօրեն։
- 1988 -1988 թթ. - ԼՂԻՄ Հադրութի շրջանային ագրոարդյունաբերական միավորման նախագահ։
- 1988-1990 թթ. - ԼՂԻՄ Հադրութի շրջկոմի առաջին քարտուղար։
- 1989 թ. դարձել է Արցախի Ազգային խորհրդի անդամ, «Արցախ» հայրենակցական միության նախագահության անդամ և Երկրապահ կամավորական միության[5] անդամ։Ակտիվ մասնակցություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի[6] տնտեսական և քաղաքական կյանքում։ Նա ղարաբաղյան շարժման կազմակերպիչներից է։ Շրջափակման տարիներին ապահովել է ԼՂՀ Հադրութի շրջանի բնականոն աշխատանքը, կազմակերպել է շրջանի մի շարք գյուղերի պաշտպանության և ազատագրական պայքարը, ակտիվ մասնակցություն է ունեցել մարտական գործողություններին։
- 1990-1995թթ. - Երևան, ՀՀ Գերագույն Խորհրդի առաջին գումարման պատգամավոր[7], ՀՀ ԳԽ Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի և ագրարային ու գյուղի զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Արցախ» պատգամավորական խմբի քարտուղար։
- 1995-1998 թթ. - ՀՀ Հայսպառմիության Մթերումների և արդյունաբերության վարչության պետ,
- 1998-2004 թթ. - ՀՀ Հայսպառմիության ագրոարդյունաբերական կառավարչության պետ,
- 2004-2005 թթ. - ՀՀ գյուղատնտեսության նախարարության[8] աշխատակազմի անասնաբուծական, անասնաբուժական և գյուղկենդանիների համարակալման, հաշվառման գործակալության պետ,
- 2004-2016 թթ․-Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE, WOAH) հայաստանյան պատվիրակն է եղել, ինչպես նաև «Անասնաբույժներ առանց սահմանի» հասարակական կազմակերպության նախագահության անդամ։
- 2005-2007 թթ. - ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական պետական տեսչության պետ,
- 2007-2011 թթ. - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետ։Զգալի ավանդ է ներդրել ՀՀ-ում անասնաբուժության ոլորտի կայացման աշխատանքներում, տարիներ շարունակ համակարգել է մարդկանց և կենդանիների համար ընդհանուր մի շարք հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարի աշխատանքները։ 2008թ․ ակտիվ գործողություններ կազմակերպելու արդյունքում կանխվել է թռչնագրիպի համաճարակի մուտքը ՀՀ, այն դեպքում՝ երբ հարևան երկրներում արձանագրվել էր այդ համաճարակը (Թուրքիա,Վրաստան,Ադրբեջան)․ ՀՀ-ում կազմակերպել է գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդության դեմ պայքարը, առաջին անգամ օգտագործելով պատվաստանյութ։
- 2011-2016 թթ․- ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ։ ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ աշխատելու տարիներին հանրապետությունում անընդմեջ արձանագրվել է կենդանիների գլխաքանակի և կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների զգալի աճ։
- 01.03.2017-26.12.2017 թթ․- ՀՀ Ագրարային Համալսարանի Անասնաբուժություն և անասնաբուծական - սանիտարական փորցաքննություն, ավագ գիտական աշխատող։
- 2019-2020 թթ․- ՀՀ Էկոնոմիկայի Նախարարության[9] Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոնի ավագ գիտական աշխատող։ ՓԲԸ 18Т-4А281 ծածկագրով Գյուղատնտեսական կենդանիներից անջատված բրուցելաների տեսակավորումը և համաճարակային իրավիճակի գնահատումը Հայաստանի Հանրապետությոնում թեմայի կատարող։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1985թ. պարգևատրվել է Աշխատանքային Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով։
- 1995 թ. ՀՀ Զինված ուժերի[10] կայացման և ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է անձնական զենքով։
- 2011 թ․ պարգևատրվել է «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով։
- 2016 թ․գյուղատնտեսական նվաճումների համար պարգևատրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալով։
Ամուսնացած է, ունի երկու որդի, երկու թոռնիկ։
Նախորդող Սամվել Ավետիսյան |
ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյան 2011-2016 |
Հաջորդող |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ». 2021 թ․ հուլիսի 10.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան». 2022 թ․ հուլիսի 18.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «ԽՍՀՄ Զինված ուժեր». 2022 թ․ մայիսի 23.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «Հադրութի շրջան (ԼՂԻՄ)». 2022 թ․ մայիսի 7.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «Երկրապահ կամավորականների միություն». 2022 թ․ դեկտեմբերի 31.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ». 2022 թ․ սեպտեմբերի 17.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «ՀՀ ԳԽ 1-ին գումարման պատգամավորների ցանկ». 2022 թ․ նոյեմբերի 25.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «ՀՀ գյուղատնտեսության նախարարության երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն». 2019 թ․ հոկտեմբերի 23.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «Հայաստանի էկոնոմիկայի նախարարություն». 2022 թ․ հոկտեմբերի 22.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «Հայաստանի զինված ուժեր». 2023 թ․ հունվարի 28.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |