Գրիգոր Եղիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գրիգոր Եղիկյան (այլ կիրառումներ)
Գրիգոր Եղիկյան
Ծնվել է մարտի 24, 1923(1923-03-24) (96 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություն բանաստեղծ և մանկագիր
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Անդամակցություն Հայաստանի գրողների միություն
Գրիգոր Եղիկյան Վիքիդարանում

Գրիգոր Կարապետի Եղիկյան (մարտի 24, 1923, Երևան), հայ բանաստեղծ, մանկագիր, ՀՀ Գրողների միության անդամ 1973 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Եղիկյանը 1951 թվականին ավարտել է Երևանի բժշկական տեխնիկումը։ 1937-1942 թվականներին աշխատել է Երևանի №2 տպարանում։ 1942-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1945-1967 թվականներին տեխնիկական խմբագիր էր «Առողջապահություն» ամսագրում։ 1967 թվականից աշխատել է որպես պոլիգրաֆիստ Երևանի թղթի-ստվարաթղթի ֆաբրիկայում։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանով։ Գրել է միայն մանուկների համար: Առաջին ժողովածուն՝ «Իմ գառնուկը», լույս է տեսել 1960 թվականին: Առանձին բանաստեղծություններ թարգմանվել են ռուսերեն: Մահացել է 1998 թվականի մարտի 1-ին, Երևանում:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իմ գառնուկը, 1960 թ
  • Գաթա թխեմ, 1961 թ
  • Կիկլիկո, 1964 թ
  • Քաջ Շլդիկը, 1967 թ
  • Արդարադատ մահակը, 1971 թ
  • Զանգակներ, 1974 թ
  • Կռվարար Շլդիկը, 1975 թ
  • Ուրախ բակեր, տխուր սագեր (բանաստեղծություններ), 1980 թ
  • Ծիածան (բանաստեղծությունների ժողովածու)
  • Պատժված փղիկը (բանաստեղծություններ, հեքիաթներ)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 159