Գրիգորի Օկոև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգորի Օկոև
Ծնվել էնոյեմբերի 13, 1929(1929-11-13)
ԾննդավայրԵրևան
Մահացել էդեկտեմբերի 24, 2000(2000-12-24) (71 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունմանկաբարձ-գինեկոլոգ
ԱմուսինՄերի Աբովյան
ԶավակներԳեորգի Օկոև և Սերգեյ Օկոև

Գրիգորի Գեորգիի Օկոև (նոյեմբերի 13, 1929(1929-11-13), Բարանա, Հայաստան - դեկտեմբերի 24, 2000(2000-12-24), Երևան, Հայաստան), հայ բժիշկ։

Բժիշկ-էնդոկրինոլոգ Մերի Աբովյանի ամուսինն է, բժիշկներ Գեորգի և Սերգեյ Օկոևների հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորի Գեորգիի Օկոևը ծնվել է 1929 թվականի նոյեմբերի 13-ին Երևանում՝ բժիշկների ընտանիքում։ 1948 թվականին ավարտել է Ձերժինսկու անվան դպրոցը, 1954 թվականին՝ Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը՝ ստանալով մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտություն։ 1955 թվականից եղել է Կողբի հիվանդանոցի գլխավոր բժիշկը և միաժամանակ կատարել է Նոյեմբերյանի շրջանի մանկաբարձ-գինեկոլոգի պարտականությունները։ 1957 թվականին տեղափոխվել է Երևան և ընդունվել Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ որպես կրտսեր գիտական աշխատող։ 1959 թվականից աշխատել է Հայաստանի Առողջապահության նախարարության երեխաների և մայրերի բժշկա-կանխարգելիչ օգնության վարչության պետի տեղակալի պաշտոնում՝ համատեղելով գիտական աշխատանքը Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում։ 1965-1973 թվականներին եղել է Հայաստանի Առողջապահության նախարարության երեխաների և մայրերի բժշկա-կանխարգելիչ օգնության վարչության պետ, միաժամանակ աշխատելով Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես էլեկտրոֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ։ 1969 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, 1971 թվականին ստացել է ավագ գիտաշխատող գիտական կոչում՝ «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ։ 1973-1989 թվականներին եղել է Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ղեկավարել է ծննդօգնության խորհուրդը, 1992-1993 թվականներին՝ ՀՀ Առողջապահության նախարարության «Առողջապահության ազգային ինստիտուտի» գործադիր տնօրեն։ Հանդիսացել է Մանկաբարձ-գինեկոլոգների Համամիութենական միության նախագահության խորհրդի անդամ։ Բազմիցս մասնակցել է մանկաբարձ-գինեկոլոգների Համաշխարհային և Համաեվրոպական կոնգրեսների[1][2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշան
  • «Ժողովուրդների բարեկամության» շքանշան
  • «Առողջապահության գերազանցիկ» պատվո նշան
  • «Անձնվեր աշխատանքի համար» հոբելյանական մեդալ
  • Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Այսօր կլրանար Գրիգորի Օկոևի 85-ամյակը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
  2. Հավերժացող հիշատակ. Գրիգորի Օկոև