Գրիգորի Տրուֆանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգորի Տրուֆանով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 13, 1997(1997-06-13)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Իրկուտսկ, Ռուսաստան
Դիրք պաշտպան

Գրիգորի Կոնստանտինովիչ Տրուֆանով (ռուս.՝ Григорий Константинович Труфанов,հունիսի 13, 1997(1997-06-13)[1], Իրկուտսկ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրկուտսկի ֆուտբոլի սան է։ Նա իր կարիերան սկսել է տեղի «Բայկալ» և «Զենիթ» (Իրկուտսկ) թիմերում։ 2018 թվականի հուլիսին պաշտպանը պայմանագիր է կնքել Ֆուտբոլի ազգային լիգայի «ԲՄԱ-Խաբարովսկ» ակումբի հետ[2]։ 2021 թվականի փետրվարի 27-ին Մոսկվայի «Տորպեդոյի» դեմ ԲՄԱ-ի խաղի առաջին րոպեին (0:0) Տրուֆանովը Անդրեյ Եվդոկիմովի հետ պայքարում ծանր վնասվածք է ստացել՝ ազդրոսկրի կոտրվածք, ցնցում և գլխուղեղի կոնտուզիա[3]։ Միջադեպից անմիջապես հետո պաշտպանին շտապ տեղափոխել են Բոտկինի անվան հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ մնացել է բժիշկների հսկողության տակ[4]։

Ապաքինվելուց հետո ֆուտբոլիստը հանդես է եկել ԲՄԱ-Խաբարովսկի երկրորդ թիմում և եղել նրա ավագը։ 2021 թվականի հոկտեմբերին ՖԱԼ-2 «Մետալուրգ-Վիդնոյե» ակումբի դեմ խաղում նա դարձել է հեթ-տրիկի հեղինակ՝ բոլոր երեք գոլերը խփելով 11-մետրանոցից[5]։

2021-22 թվականների ձմռանը Տրուֆանովը տեղափոխվել է հայկական «Նոա» ակումբ։ Նա իր նորամուտը Հայաստանի Բարձրագույն խմբում նշել է մայիսի 9-ին «Արարատ-Արմենիայի» հետ խաղում (1:0)։ 68-րդ րոպեին նա փոխարինել է Արթուր Քարտաշյանին[6]։ Ավելի ուշ դարձել է ռուսական «Նոստայի» խաղացող[7]։ 2023 թվականին տեղափոխվել է «Իրկուտսկ-Մ»[8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Футбол: 21-летний защитник Григорий Труфанов перешёл в «СКА-Хабаровск»
  3. Перелом височной кости, сотрясение и ушиб головного мозга: защитник «СКА-Хабаровска» после матча с «Торпедо» попал в больницу /// «Комсомольская правда в Хабаровске» от 01.03.2021 г.
  4. «Гриня, мы с тобой!». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 10-ին.
  5. «Капитан «СКА-2» Труфанов забил 3 пенальти в матче ФНЛ-2 /// Sports.ru за 25.10.2021 г.». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 10-ին.
  6. 09.05.2022 г. «Арарат-Армения» — «Ноа» — 0:1 (протокол) Արխիվացված 2022-05-10 Wayback Machine(անգլ.)
  7. «Футболист «Носты» на игре забил автогол». orsk.ru (ռուսերեն). 2021 թ․ հոկտեմբերի 11.(չաշխատող հղում)
  8. ««Иркутск» будет играть с полной отдачей». baikvesti.ru (ռուսերեն). 2023 թ․ մայիսի 3.
  9. «Чемпионат Сибирского и Дальневосточного ФО, сезон 2023 года. «Иркутск-М» (Иркутск) — «Рассвет» (Красноярск). 28 апреля 2023». sff-siberia.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]