Գրիգորի Պուշկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգորի Պուշկին
ռուս.՝ Григорий Александрович Пушкин
Григорий Александрович Пушкин 1851.jpg
Ծնվել է մայիսի 14 (26), 1835
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել է օգոստոսի 2 (15), 1905 (70 տարեկանում)
Մահվան վայր Vilna Governorate, Ռուսական կայսրություն կամ Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կրթություն Պաժերի կորպուս
Մասնագիտություն զինծառայող
Ծնողներ հայր՝ Ալեքսանդր Պուշկին, մայր՝ Նատալյա Նիկոլաևնա Գոնչարովա
Grigory Aleksandrovich Pushkin Վիքիպահեստում

Գրիգորի Ալեքսանդրովիչ Պուշկին (ռուս.՝ Григорий Александрович Пушкин, մայիսի 14 (26), 1835, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 2 (15), 1905, Vilna Governorate, Ռուսական կայսրություն և Ռուսական կայսրություն), ռուս սպա, միջազգային դատավոր, ռուս մեծ բանաստեղծ և արձակագիր Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի կրտսեր որդին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1835 թվականի մայիսի 14-ին Պետերբուրգում, կնքվել է հունիսի 22-ին Կամենոստրոսկի հրապարակի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, կնքահայրեր՝ Վ. Ա. Ժուկովսկի և Ե. Ի. Զագրյաժսկայա: Ավարտել է Պաժեսկի կորպուսը: Հրաժարական է տվել փոխգնդապետի կարգից (1865), եղել է պետական խորհրդական (1866): 1860-ական թվականներին ապրել Պսկովի նահանգի Միխայիլովսկոե դաստակերտում: Կալվածքի լրիվ տերը դարձել է 1870 թվականի փետրվարին, երբ նրա և եղբոր՝ Ալեքսանդր Պուշկինի մինչև Կովնոյում կնքվել է առանձին պայմանագիր[1]: 1884 թվականին ամուսնացել է Վարվարա Ալեքսեևնա Մոշակովիայի հետ: Մինչև 1899 թվականն ապրել է կնոջ հետ Միխայիլովսկոեում:

Aquote1.png Գրիգորի Ալեքսանդրովիչը վերակառուցել է հոր աշխատասենյակը՝ «Օնեգինի աշխատասենյակը» հիշեցնող որոշ մանրուքներով, որտեղ պահպանվել է Պուշկինի իրերը, նաև գրքերը: Ըստ էության՝ սա եղել է առաջին հուշանկյունը, որ նվիրված էր բանաստեղծի հիշատակին: Հատկապես այդ ինտերիերն է հիշատակել նկարիչ Ն. Գեն «Պուշկինը և Պուշչինը Միխայիլովսկոեում» հայտնի նկարում, որն ստեղծել է 1875 թվականին: Գ. Ա. Պուշկինի հայրական աշխատասենյակի տարբերակը անվերապահորեն ընդունվել է թանգարանի աշխատակիցների կողմից[2]: Aquote2.png


1880-ական թվականներին իր հոր գրադարանը նվիրել է Ռումյանցևի թանգարանին: 1889 թվականին կնոջ հետ տեղափոխվել է նրա կալվածք՝ Վիլնյուսի մոտ (Լիտվայի մայրաքաղաք) (լիտ.՝ Markučiai), որտեղ էլ մահացել է:

Այդ տարինների ընթացքում Գրիգորի Պուշկինը Մարկուտիայում եղել է Վիլնյուսի Արդարադատության պալատի անդամ: Կնոջ հետ մասնակցել է Վիլնյուսի հասարակական կյանքին, կազմակերպել բարեգործական երեկոներ, ֆինանսապես աջակցել և խնամակալել գիմնազիայի աղքատ աշակերտներին: Գրիգորի Պուշկինը ներառվել է Վիլնյուսում Ա.Ս. Պուշկինի հարյուրամյա հոբելյանական տոնակատարության հանձնաժողովում: Ազատ ժամանակը նա հատկացրել էր ընթերցանությանը և որսորդությանը[3]:

Aquote1.png Ճիշտ է, որդին չէր ժառանգել հոր տաղանդը, բայց խնամքով էր պահում իր հանճարեղ հոր հիշատակը, և նրա հավատարիմ օգնականն այդ շնորհակալ գործում նրա կինն էր՝ Վարվարա Մելնիկովան[4]: Aquote2.png


Թաղվել է կալվածքի այգում՝ մատուռի մոտ: Կալվածքում գործում է Պուշկինի անվան գրական թանգարանը, որի մեծ մասը կազմված է Գ. Ա և Վ. Ա. Պուշկինների անձնական իրերից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сидеравичюс, Римантас. Библиотека Г. А. и В. А. Пушкиных в Маркучяй. Некоторые аспекты судьбы книг А. С. Пушкина // Балтийский архив. Русская культура в Прибалтике / сост. и ред. П. Лавринец. — Вильнюс: Издательство Вильнюсского университета, 2005. — Т. IX. — С. 13. — 480 с. — ISBN 9986-19-803-8
  2. Сидеравичюс, Римантас. Библиотека Г. А. и В. А. Пушкиных в Маркучяй. Некоторые аспекты судьбы книг А. С. Пушкина // Балтийский архив. Русская культура в Прибалтике / сост. и ред. П. Лавринец. — Вильнюс: Издательство Вильнюсского университета, 2005. — Т. IX. — С. 14. — 480 с. — ISBN 9986-19-803-8
  3. «Григорий Александрович Пушкин.»։ Литературный музей А. С. Пушкина։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-10-17-ին։ Վերցված է 25 мая 2008 
  4. Межялайтис, Эдуардас. Юбилейные эскизы. Слово о поэте / Сост. Р. Сидеравичюс. — Пушкин в литовском литературоведении. Сборник статей. — Vilnius: Lietuvos rašytojų sąjungos leidykla, 1999. — С. 80. — 150 с. — ISBN 9986-39-109-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]