Գրիգորի Դոմբաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգորի Դոմբաև
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունիսի 16, 1905(1905-06-16)
Վոլգոգրադ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1986
Մասնագիտությունդաշնակահար, երաժշտագետ և մանկավարժ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Գրիգորի Սավելիի Դոմբաև (նաև՝ Գրիգոր Սահակի Դոմբայանց, հունիսի 16, 1905(1905-06-16), Վոլգոգրադ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն - 1986), հայ դաշնակահար, երաժշտագետ, մանկավարժ։ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967 թվական)։ Կարպ Դոմբաևի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Հյուսիսկովկասյան պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետը և Դոնի Ռոստովի երաժշտագործնական ինստիտուտի դաշնամուրի բաժինը (1927 թվական)։

1968 թվականից՝ պրոֆեսոր։

1925–1931 թվականներին՝ Դոնի Ռոստովի ռադիոկոմիտեի, «Սպարտակ», Անատոլի Լունաչարսկու անվան թատրոնների, Լենինգրադի կոնսերվատորիայի դաշնակահար, 1932–1937 թվականներին՝ Դոնի Ռոստովի երաժշտական ուսումնարանի ուսուցիչ (տնօրեն՝ 1934–1937 թվականներին)։

1935–1938 թվականներին՝ Ազով-Սևծովյան երկրամասի ֆիլհարմոնիայի հիմնադիր-տնօրեն և գեղարվեստական ղեկավար։

1942–1944 թվականներին՝ Երևանի երաժշտական ուսումնարանի տնօրեն և ուսուցիչ, 1944–1947 թվականներին՝ Հայֆիլհարմոնիայի տնօրեն և գեղարվեստական ղեկավար։

1947–1949 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդին կից արվեստի գործերի վարչության պետ, 1944–1950 թվականներին, միաժամանակ՝ Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոս, 1950–1972 թվականներին՝ Գորկու կոնսերվատորիայի տնօրեն և կամերային անսամբլի վարիչ։

1972–1975 թվականներին՝ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտամանկավարժական ինստուտի պրոֆեսոր (1975 թվականից՝ խորհրդատու), 1957–1974 թվականներին՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ։

Կազմել է «Պ. Ի. Չայկովսկու երաժշտական ժառանգությունը» և «Պ. Ի. Չայկովսկին և համաշխարհային մշակույթը» (երկուսն էլ՝ ռուսերեն, 1958 թվական) տեղեկատուները։

ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1961 թվական)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։