1896 թվականին նշանակվել է Կովկասի քաղաքացիական մասի կառավարչապետ և ռազմական օկրուգի զորքերի հրամանատար։ Գոլիցինի կառավարման տարիները հայտնի են «գոլիցինյան ռեժիմ» անունով։ Լինելով մոլի միապետական՝ լայն պայքար է ծավալել ազգային-ազատագրական շարժման դեմ։ Գոլիցինի օրոք փակվել են հայկական շատ հասարակական կազմակերպություններ, սահմանափակվել է բարեգործական հիմնարկների գործունեությունը, խստացվել է գրաքննությունը, փակվել են պարբերական շատ հրատարակություններ, հալածվել են հայ մշակույթի շատ գործիչներ։ Գոլիցինի համառ պնդումներով կառավարությունը 1903 թ. ընդունել է Եկեղեցական գույքի բռնագրավման օրենքը, որը ոտնահարում էր հայ ժողովրդի կենսական շահերը։ Գոլիցինը բազմիցս աոաջարկել է զրկել Էջմիածնի կաթողիկոսներին «Ամենայն հայոց կաթողիկոս» տիտղոսից։ 1903 թվական հոկտեմբերի 14-ին հնչակյանները մահափորձ են կատարել և ծանր վիրավորել Գոլիցինին։ 1904 թ. վերջին ցարը ստիպված էր հետ կանչել նրան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 148)։